՛ Դիմավոր բայեր ՛

՛ Դիմավոր բայեր ՛

  1. Դիմավոր բայեր
    Դիմավոր բայերը ունենում են դեմք, թիվ, եղանակ, ժամանակ, նաեւ այն հատկանիշները, որ մինչեւ հիմա սովորել ենք՝ լինում են ե կամ ա խոնարհման, պարզ կամ ածանցավոր, ներգործական, կրավորական կամ չեզոք սեռի։
    Դեմքը համապատասխանում է անձնական դերանուններին՝ խոսող (I դեմք), խոսակից (IIդեմք), երրորդ անձ (III դեմք)։
    Թիվը լինում է եզակի եւ հոգնակի՝ կախված նրանից, թե քանի հոգի է խոսում։
    Ժամանակը լինում է ներկա՝ եթե գործողությունը կատարվում է խոսելու պահին, անցյալ՝ եթե կատարվել է խոսելու պահից առաջ եւ ապառնի՝ եթե կատարվելու է խոսելու պահից հետո։
  2. Եղանակը խոսելու ձեւն է․ լինում է, որ հստակ գործողությամ մասին ենք ասում, լինում է՝ ցանկություն ենք արտահայտում, հրամայում ենք, պայման ենք նախատեսում կամ հարկադրանք ենք եհթադրում։ Ըստ այս ձեւերի՝ բայը կարող է արտահայտվել հինգ եղանակով՝
    -սահմանական
    -հրամայական
    -ըղձական
    -ենթադրական
    -հարկադրական։
    Եղանակների մասին մանրամասն կխոսենք հաջորդ դասին։ Հիմա՝

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
  2. Գտիր դիմավոր բայերի դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։
  3. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն են, սեռը, կազմությունը։
  4. Գտիր 4 հատուկ գոյական, որոշիր՝ որ հոլով են դրված։
  5. Կազմիր դղյակ, անուն, սպա, տարի բառերի հոգնակին։ Գրիր նաև նույն գոյականների հոլովումը։
  6. Գտիր դերանունները, որոշիր՝ որ տեսակի են։
  7. Տեքստից գտիր գեղեցիկ, ճակատամարտ, պալատ, կոչել, վաղորդայն բառերի հոմանիշները։
  8. Տեքստից գտիր երեք բարդ և երեք ածանցավոր բառ։
  9. Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։

1) Գտիր դիմավոր բայերի դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։

Կառուցել է– սահմանական անցյալ, վաղակատար ներկա, եզակի թ․, ներգործական սեռ, պարզ բայ

ջարդվել էին– սահմանական անցյալ, անցյալ վաղակատար, հոգնակի թ․, կրավորական սեռ, ածանցավոր բայ, կրավորական ածանց

փախցրել էր– սահմանական անցյալ, անցյալ վաղակատար, եզակի թ․, ներգործական սեռ, ածանցավոր բայ, պատճառական ածանց

սիրել էր– սահմանական անցյալ, անցյալ վաղակատար, եզակի թ․, ներգործական սեռ, պարզ բայ

ամուսնացել էր– սահմանական անցյալ, անցյալ վաղակատար, եզակի թ․, չեզոք սեռ, պարզ բայ

անվանել էր– սահմանական անցյալ, անցյալ վաղակատար, եզակի թ․, ներգործական սեռ, պարզ բայ

ուզել էր– սահմանական անցյալ, անցյալ վաղակատար, եզակի թ․, ներգործական սեռ, պարզ բայ։

ելավ- սահմանական անցյալ, անցյալ կատարյալ, եզակի թ․, չեզոք սեռ, ածանցավոր բայհ, սոսկածանցավորև

2) Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն են, սեռը, կազմությունը։

Մասնակցած– հարակատար դերբայ, չեզոք սեռ, պարզ բայ

փակելու– ապակատար դերբայ, ներգործական սեռ, պարզ բայ

ելած– հարակատար դերբայ, չեզոք սեռ, պարզ բայ

ստեղծված– հարակատար դերբայ, կրավորական սեռ, ածանցավոր բայ։

3) Գտիր 4 հատուկ գոյական, որոշիր՝ որ հոլով են դրված։

Սոֆիևկան– ուղղական հոլով

Ադամ– ուղղական հոլով

Նապոլեոնի– սեռական հոլով

Սոֆյա– ուղղական հոլով

Սոֆյային– տրական հոլով։

4) Կազմիր դղյակ, անուն, սպա, տարի բառերի հոգնակին։ Գրիր նաև նույն գոյականների հոլովումը։

Դղյակ— դղյակներ, -ի արտաքին հոլովում

անուն— անուններ,

սպա— սպաներ, -ի արտաքին հոլովում

տարի— տարիներ, -ու արտաքին կամ -վա արտաքին հոլովում։

5) Գտիր դերանունները, որոշիր՝ որ տեսակի են։

Մի– անորոշ դերանուն

ինչ-որ– անորոշ դերանուն

այդ– ցուցական դերանուն

նրանց– անձնական դերանուն

այնքան– ցուցական դերանուն

իր– անձնական դերանուն

երբ– հարաբերական դերանուն։

6) Տեքստից գտիր գեղեցիկ, ճակատամարտ, պալատ, կոչել, վաղորդայն բառերի հոմանիշները։

Գեղեցիկ չնաշխարհիկ

ճակատամարտ— կռիվներ

պալատ դղյակ

կոչել անվանել

վաղորդայն լուսաբաց։

7) Տեքստից գտիր երեք բարդ և երեք ածանցավոր բառ։

Բարդ բառեր— քաղաքամերձ, բարձրաստիճան, հայրենաբաղձություն։

Ածանցավոր բառեր— չնաշխարհիկ, մասնակցած, հունական։

Leave a comment