՛ Նահապետ Քուչակ․ հայրեններ ՛

՛ Նահապետ Քուչակ․ հայրեններ ՛

2-3 հայրեն առանձնացրո’ւ, ձայնագրի’ր, տեղադրի’ր բլոգումդ։ 

Երբ որ ես պըզտիկ էի, կանչեին ինձ ոսկի տըղայ. Մեծցա, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ. – Մանկտի՜ք, ձեր արեւն ասեմ, որ սիրուն` քարըն չի դիմնայ. Սիրուն` քար ւ’երկաթ պիտի, պողպատէ դըռնակն ի վերայ:

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինեմ, յո´ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ, Թէ զյայիտենից պատճառն եմ ուսել, ես երթամ, ասեմ, Զաղէկըն այլ գիրկս առնեմ, ւ´աստուծոյ երթամ, ցըցընեմ, – Զաղէկըն դո´ւ ստեղծեցիր, ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ:

Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն. Այդ քո պատկերքդ սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն. Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն. Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:

Օրգանոիդները

Օրգանոիդները

ՕՐԳԱՆՈԻԴՆԵՐ

Օրգանոիդներ կամ օրգանելներ կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանելներ։

Միտոքոնդրիումներ

Միտոքոնդրումները, բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են։ Հայտնաբերվել են բոլոր բուսական և կենդանական բջիջներում, ունեն 1-5 մկմ տրամագծով հատիկների, ձողիկների, թելիկների տեսք։ Ունի 5-7 մկմ երկարություն։ Միտոքոնդրիումները հարուստ են սպիտակուցներով, պարունակում են լիպիդներ և ոչ մեծ քանակությամբ ՌՆԹ։ Էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում է միտոքոնդրիումների երկու շերտից կազմված՝ 10-25 նմ թաղանթը։ Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են սպիտակուցները և շատ են ֆոսֆոլիպիդները ։ Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր կամ ներփքումներ՝ կատարներ (կրիստաներ), որոնք ուղղված են դեպի միտոքոնդրիումի ներքին խոռոչը։

Միտոքոնդրիումների ֆունկցիաներն են՝

  • ԱԵՖ-ի սինթեզ
  • Շնչառական ֆունկցիա
  • Սպիտակուցի սինթեզ
  • ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզ

ՔԼՈՐՈՊԼԱՍՏՆԵՐ

Քլորոպլաստները օրգանոիդներ են հայտնաբերված բուսական բջիջներում և այլ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմներում, որոնք կատարում են ֆոտոսինթեզ։ Քլորոպլաստները կլանում են լուսային էներգիան՝ վերածելով ԱԵՖ-ի, որը էներգիայի հիմնական պահոցն է հանդիսանում։ Սինթեզում են նաև ՆԱԴ և ՆԱԴH միացություններ, որոնք մասնակցում են ֆոտոսինթեզին։

Քլորոպլաստները կանաչ են, քանի որ նրանք պարունակում են քլորոֆիլ պիգմենտը։ Քլորոպլաստ բառը առաջացել է հունարեն «քլորոս» բառից, որը նշանակում է կանաչ, և «պլաստիս» բառից, նշանակում է փոփոխող։ Քլորոպլաստները պատկանում են պլաստիդներ կոչվող օրգանոիդների դասին։ Քլորոպլաստներն ունեն հարթ սկավառակի տեսք, 2-ից մինչև տասը միկրոմետր տրամագիծ և մեկ միկրոմետր հաստություն։ Քլորոպլաստը շրջապատված է ներքին և արտաքին ֆոսֆոլիպիդային շերտեր ունեցող թաղանթով։ Այդ երկու շերտերի միջև գտնվում է միջմեմբրանային տարածությունը։ Քլորոպլաստի ներքին նյութը կոչվում է ստրոմա, համապատասխան ցիտոպլազման բակտերիաներում, և կազմված է մեկ կամ մի քանի ԴՆԹ-ի շրջանաձև մոլեկուլից։ Այն կազմված է նաև ռիբոսոմներից, բայց նրա սպիտակուցները սինթեզվում են կորիզի խիտ նյութում, որտեղից և տեղափոխվում են քլորոպլաստ։

ԷՆԴՈՊԼԱԶՄԱՅԻՆ ՑԱՆՑ

Էնդոպլազմային ցանց (նաև՝ ցիտոպլազմային ցանց), էնդոպլազմայի կոմպոնենտ։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%։

Էնդոպլազմային ցանցը խողովակների, խորշերի կամ բշտաձև մանր հատիկների մի բարդ համակարգ է՝ կազմված լիպոպրոտեիդների 7,5 նմ տրամագծով երկու շերտերի թաղանթից։ Էնդ. ցանցը ունի մինչև 50 նմ երկարություն։ Խողովակներն ու խորշերը կազմում են մի ճյուղավոր, ամբողջ բջջապլազմայի մեջ ներթափանցված ցանց, որը պայմանավորում է նրա անվանումը։ Նա առավել զարգացած է այն բջիջներում, որոնցում սպիտակուցի սինթեզը ավելի ակտիվ է ընթանում (երիտասարդ բջիջներում, գեղձերի բջիջներում), և, ընդհակառակը, թույլ է զարգացած այն բջիջներում, որոնցում ոչ մեծ քանակությամբ սպիտակուց է սինթեզվում (լիմֆատիկ հանգույցների բջիջներում, փայծաղի բջիջներում)։ Էնդոպլազմային ցանցը լինում է հարթ կամ ողորկ և հատիկավոր։ Հարթ էնդ. ցանցի արտաքին շերտը հարթ է, այսինքն զուրկ է ռիբոսոմներից, իսկ հատիկավոր էնդ. ցանցի արտաքին շերտը գրանուլյար է՝ հատիկավոր։ Այդ հատիկները, որոնց տրամագիծը հասնում է մինչև 15 նմ, հարուստ են ՌՆԹ-ով և կրում են ռիբոսոմներ անվանումը։ Հարթ էնդ. ցանցի վրա կան ճարպեր և մոնոսախարիդներ սինթեզող ֆերմենտային համակարգեր, իսկ ռիբոսոմներ կրող էնդոպլազմային ցանցի վրա՝ սպիտակուցներ սինթեզող համակարգեր։

ՌԻԲՈՍՈՄՆԵՐ

Ռիբոսոմները, բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնցում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ։ Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա խմբերով՝ 5 և ավելի/ առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով։ Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ։Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում։Ռիբոսոմներ կան նաև միտոքոնդրիումներում, պլաստիդներում։ Յուրաքանչյուր բջջում կա մի քանի հազար ռիբոսոմ։Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից՝ մեծ և փոքր։ Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի։ Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում։ Սպիտակուցի սինթեզի ինտենսիվության անկման դեպքում՝ օրինակ քաղցի ժամանակ, ռիբոսոմների քանակը խիստ ընկնում է։

ԼԻԶՈՍՈՄՆԵՐ

Լիզոսոմը (հունարեն լիզիս` «քայքայում» և սոմա` «մարմին»), կենդանական և բուսական բջիջների բշտիկաձև օրգանոիդ է, որն առաջանում է Գոլջի կոմպլեքսում և պարունակում է 40-ից ավելի ֆերմենտներ։ Վերջիններս շրջապատված են լիպոպրոտեիդային մեմբրանով և ընդունակ են քայքայելու սպիտակուցները, բազմաշաքարները և լիպիդները։ Լիզոսոմները մասնակցում են ներբջջային մարսողությանը, որը լավ է արտահայտված ֆագոցիտոզի ունակ բջիջներում։ Լիսոզոմի ներսում գտնվում են մարսողական ֆերմենտներ։ Լիզոսոմները կարող են մոտենալ տարբեր մասնիկներ պարունակող բշտիկին, միաձուլվել դրա հետ։ Արդյունքում կազմվում է մարսողական վակուոլ։ Որոշակի պայմաններում նաև լիզոսոմների թաղանթը դառնում է թափանցելի ֆերմենտների համար, դրանք դուրս են գալիս` մասնակցելով մի կողմից` մեռնող բջջամասերի և այլ կառույցների հեռացմանը և մյուս կողմից` որոշ բջջային կառույցները վերականգնմանը կամ վերակառուցմանը։

Ֆունկցիաներն են՝

  • Ընդունակ են քայքայել օրգանական և այլ նյութեր (ներբջջային մորսողություն)
  • Ավտոլիզ
  • Օտարածին սպիտակուցների քայքայում

Գոլջիի կոմպլեքս

Գոլջիի ապարատը, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։

1889 թ. հայտնաբերել է իտալացի Կամիլո Գոլջին։

Այս օրգանոիդը բնորոշ է բոլոր կորիզավոր բջիջներին։ Այն կատարում է շատ ֆունկցիաներ՝ պլազմային թաղանթի վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների փոխակերպում, դրանց տարբեր խմբերի միացում, բարդ սպիտակուցների առաջացում և այլն։ Գոլջիի ապարատում են առաջանում լիզոսոմները և պերօքսիսոմները։

Դաս 8. Նախակորիզավոր (պրոկարիոտիկ) և կորիզավոր (էուկարիոտիկ) բջիջների կառուցվածքը.

Դաս 8. Նախակորիզավոր (պրոկարիոտիկ) և կորիզավոր (էուկարիոտիկ) բջիջների կառուցվածքը.

Կորիզավոր բջիջներ

Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան): Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։

Նրանց հատկանիշներն են.

  • Ժառանգական նյութը քրոմոսոմներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։
  • Ոչ բոլոր գեներն են ակտիվ։
  • Էուկարոտ բջիջներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայից սահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված է հեղուկով։ Կորիզաթաղանթի վրա կան ծակոտիներ։
  • Ունեն հետևյալ օրգանոիդները՝ 2 թաղանթ ունեցող ` միտոքոնդրումներ, քլորոպլաստներ, 1 թաղանթ ունեցող` էնդոպլազմայի ցանց, գոլջի ապարատ, լիզոսոմ։ Թաղանթ չունենեցող՝ ռիբոսոմներ, բջջային կենտրոն։
  • Բաժանվում են կորիզակիսումով։

Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը, Գոլջիի համալիրը, միտոքոնդրիումները և այլն։ Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։ Կորիզում են բջջի գենետիկական տեղեկատվություն կրող կառուցվածքներն են՝ քրոմոսոմները։

Նախակորիզավոր բջիջներ

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

  • Ժառանգական նյութը գտնվում է ցիտոպլազմայի մեջ։ Այն օղակաձև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, որը կոչվում է նուկլեոտիդ։
  • Ակտիվ են բոլոր գեները, քանի որ սպիտակուցների հետ կոմպլեքս չեն կազմում։
  • Չունեն թաղանթային օրգանոիդներ, ունեն միայն ռիբոսոմներ, որոնք թաղանթ չունեն, իսկ թաղանթային օրգանոիդների դերը կատարում են պլազմային թաղանթի դեպի բջջի ներս առաջացած ծալքեր (մեզոսոմները)։
  • Բաժանումը պարզ է։
  • Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից։ Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ, որը ջրիմուռների մոտ կազմված է ցեյլուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից։ Չափսերով փոքր են.
  • Նախակորիզավորների ցիտոպլազմայում են տեղակայված ռիբոսոմները, վակուոլները , իսկ կապտականաչ ջրիմուռներում և որոշ բակտերիաների ցիտոպլազմայում’ նաև լուսասինթեզ կատարող գունանյութը։

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։ Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝ նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։