Հունվարյան ճամբար 2024

Հունվարյան ճամբար 2024

Ահա ժամանակն էր, որ սկսվեր բոլորիս այդքան սիրելի ձմեռային ճամբարը։ Այս անգամ կրկին ընտրեցի ընկեր Էմանուելի ջոկատը։ Վստահ էի, որ ջոկատում մեզ սպասվում են արկածային և հետաքրքիր շատ պահեր։ Եվ վստահ կարող եմ ասել, որ ի սկզբանե սխալ կարծիքի չեմ եղել։

Ճամբարային երեք շաբաթն էլ շատ հագեցած և բոլորից հաճելի է անցել։ Մենք, դե իհարկե ընկեր Էմանուելի գլխավորությամբ, մտածել և արել ենք ամեն հնարավոր բան, որպեսզի շատ հիշարժան նախավերջին ճամբար ունենանք։ Եվ այո այն մեզ մոտ պատկերացրածից էլ լավ է ստացվել։

Առաջին շաբաթ

Առաջին շաբաթը սկսել ենք մեր ազգային պարով։ Ջոկատով դիտել ենք աշխարհահռչակ ֆուտբոլիստ ՝ Պելեյի մասին վավերագրական ֆիլմը։ Ունեցել ենք փոքրիկ քննարկում դրա շուրջ։ Թե ով էր նա, ինչու էր հերոս, այդքան հայտնի, տաղանդավոր և հաջողակ։ Մեր սովորության համաձայն մի կողմ չենք դրել ինքնազարգացումն ու կրթությունը։ Ջոկատով խաղաղացել ենք բազմաժանր ինտելեկտուալ խաղեր, որը շատ հետաքրքիր և ուսուցողական է ընթացել։ Ունեցել ենք մարզական պարապմունք, որը ճամբարը միշտ ավելի հետաքրքիր է դարձնում և սովորողների համար ավելի անմիջական միջավայր ստեղծում։

Շաբաթը որոշեցինք ավարտենք շատ համեղ և հետաքրքիր։ Կայացավ մեր սիրելի խոհանոցային նախագիծը։ Դրա շրջանակներում պատրաստեցինք իսպանական-մեքսիկական խոհանոցից ուտեստներ։ Սակայն ես կարծում եմ, որ նախագիծը մեզ մոտ չկայացավ ուղղակի ուտեստներ պատրաստելու մեջ։ Մենք կարողացանք համբերատար և արդյունավետ թմային աշխատանք ցուցաբերել, որի ընթացքում մեկս մյուսին սկսեց տարբեր անկյուններից բացահայտել։

Երկրորդ շաբաթ

Շատ արագ ավարտվեց առաջին շաբաթը։ Սակայն երկրորդը էլ ավելի հետաքրքիր ընթացք ստացավ։

Այս շաբաթը ևս սկսեցինք պարի դասընթացով։ Հիանալի հնարավորություն առավոտը առույգ սկսելու համար։ Սակայն հետո սկսվեց օրվա հանդիպումը։ ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը այցելել էր մեր դպրոց հետազոտական աշխատանքների պաշտպանությանը անձամբ ներկա գտնվելու նպատակով։ Մի խումբ սովորողներ ներկայացրեցին իրենց աշխատանքները, որից հետո վարչապետը իր սեփական կարծիքն արտահայտեց սույն օրենքի արդյունավետության և կիրառման մասին և հանգեց այն մտքին, որ ճիշտ որոշում է հետազոտական աշխատանքները ներառել նաև մյուս դպրոցների կրթական ծրագրերի մեջ։

Հետո արդեն մենք մեր օրը շարունակեցինք կրկին ինտելեկտուալ և այլ խաղեր խաղալով ՝ աճուրդ, փաստաշար, մաֆիա և այլն։

Երեքշաբթին սկսեցինք մեր ճամփորդության քննարկմամբ։ Բաշխեցինք յուրաքանչյուրիս նախապատրաստական աշխատանքները, քննարկեցինք այնտեղի անելիքները, այցելելու վայրերը։ Եվ իհարկե բոլոր խաղերը, որ պետք է տանեյինք այնտեղ շարունակելու մեր ազարտային ջոկատային կյանքը։ Կրկին մեր ավանդական խաղերով ավարտեցինք օրը։

Հաջորդ օրը կրկին ունեցանք մարզական պարապմունք, խաղացինք ինտելեկտուալ և քննարկեցինք մեր նախապատրաստական աշխատանքները։

Հինգշաբթի դեռ վաղ առավոտվանից մենք բոլորս շատ ճամփորդական էինք տրամադրվված։ Վերջնական քննարկեցինք մեր մինչև Ուչցաձոր և Ուրցաձորի անելիքները, վերանայեցինք նախապատրաստական աշխատանքները, արեցինք առևտուրը, խաղեր խաղացինք և օրը ավարտեցինք տանը ճամպրուկը հավաքելով 🙂

Ուրբաթ օրը սկսեցինք ժամերգությամբ և ապա ճամփա ընկանք մեզ այդքան սպասող Ուրցաձոր։

Մեր նախապատրաստական նյութերը ըստ բաշխվածության վերաբերում էին FPWC-ի կազմակերպության գործունեությանը, Վեդիի ջրամբարին, արջերի փրկությանը, Ուրցաձորի ապաստարանին և այլն։

Ահա իմ նախապատրաստական աշխատանքը անազատության և նորմալ պայմաններում ապրող արջերի մասին ՝  Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը և անազատ կենդանիները ՚՚կենդանաբանական այգիներում՚՚։

Երրորդ շաբաթ

Դե ինչպես կարող էր մեր ջոկատը ընկեր Սամվելի ջոկատի հետ մաֆիա խաղալուց զերծ մնար։ Ահա վերջին շաբաթը սկսվեց այսպես։ Հետո շարունակվեց ուսուցիչների հետ ինտելեկտուալ խաղալով։

Շաբաթվա ընթացքում մենք ևս մեկ ֆիլմ հասցրեցինք դիտել։ ” Վայրի առևտուր ” ֆիլմը դիտեցինք։ Այն շատերին սովորեցրեց ավելի ուշադիր և հոգատար լինել կենդանիների նկատմամբ, անտարբեր չլինել երկրում կատարվող անօրինականություններին և հնարավոր դեպքերում փորձել օգնել կամ գոնե բարձրաձայնել։ Ֆիլմից ես ինքոս շատ նոր տեղեկություններ ստացա, որոնց մասին անգամ պատկկերացում չէի կարող ունենալ և հասկացա, որ մեր երկրում ավելի շատ սխալ և դաժան վերաբերմունք է գործադրվում կենդանիների նկատմամբ, քան գիտեի։

Շաբաթը շարունակվեց կրկին մարզական պարապմունքով, որը էլ ավելի հետաքրքիր անցավ։

Հետո մենք փոխեցինք մեր ոճը։ Սկսեցինք խաղալ անկեղծության խաղեր մի շարք հետաքրքրաշարժ հարցերով։ Խաղերը մեզ էլ ավելի մտերմացրին և օգնեցինք ճանաչել միմյանց, սակայն իրական կողմերից։

Հինգշաբթի կրկին շարունակելով մեր ընկերական խաղերը, սկսեցինք նաև պատրաստվել ինտելեկտուալ մրցաշարին։ Փաստորեն ապարդյուն չէր մեր մտքի վարժեցնող խաղերը, որովհետև մենք գրավեցինք 2-րդ տեղը։ Հետո միասին շատ երկար և լավ ժամանակ անցկացրեցինք անկեղծ զրույցներ վվարելով, միմյանց լսելով և խորհուրդներ տալով։

Ամենակարևոր բանը, որը կնշեմ այս երեք շաբաթներից դա այն է, որ մենք բոլորս հասկացանք, որ մեկս մյուսից սովորելու շատ բաներ ունենք ու առանց եսասիրության կամ ամոթի միասին ինքնակրթվեցինք, զարգացանք և միմյանց ճանաչեցինք։ Կարող եմ ասել, որ շատ մարդկանց բացահայտեցի, շատերին էլ նորովի ճանաչեցի։ Այսպիսով ես համարում եմ 2024 թվականի հունվարյան ճամբարը շատ արդյունավետ և արկածային ճամբար։

Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը և անազատ կենդանիները ՚՚կենդանաբանական այգիներում՚՚

Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը և անազատ կենդանիները ՚՚կենդանաբանական այգիներում՚՚

2 տարի առաջ բայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ մասնակցեցի մի բնապահպանական ակցիայի: Դրա նպատակն էր անզատության մեջ պահվող կենդանիներին բնական միջավայրից չզրկելը։ Ակցիայի ընթացքում այցելեցինք Արմավիրի կենդանաբանական այգի, որտեղ բազմաթիվ վայրի կենդանիներ էին պահվում և շատ վատ պայմաններում: Ընթացքում մենք ծանոթացանք նաև նմանատիպ այլ դեպքերի հետ ևս։ Նմանատիպ վայրերում կենդանին չի կարողանում ապրել այնպես, ինպես որ ստեղծվել է։ Արջերին վանդահում պահում են, զրկելով իրենց տնից՝ ազատ բնությունից։ Եվ հենց սրա պատճառով էլ շատ շատ խնդիրներ է առաջանում կենդանիների մոտ։ Ի տարբերություն այս ամենի, Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը առաջարկում է իր այլընտրանքը։ Այլընտրանքի մասին ևս տեղեկություններ ստացանք, նկարների ու տեսանյութերի տեսքով։ Հասկանալով թե ինչպես են բնական միջավայրին մոտ պայմաններ սեղծում բնությունից կտրված կենդանիների համար։ Շատ լավ է, որ այս ձմեռային ճամբարի ընթացքում հնարավություն ունեմ եռօրյա ուսումնական ճամփորեության գնալ Ուրցաձորի տվյալ կենտրոնում և ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։

Հեքիաթային ձմեռը Ջերմուկում

Հեքիաթային ձմեռը Ջերմուկում

Ահա տարեմուտ․․․ և ահա կրկին մենք և մեզանից անպակաս ևս մի ճամփորդություն։ Այս անգամ ուղևորվեցինք դեպի Ջերմուկ։ Ես երբեք չէի եղել այնտեղ և այդքան էլ պատկերացում չունեի, թե ինչպիսի քաղաք ենք գնում։ Եվ պարզվեց, որ գնում ենք հեքիաթային քաղաք, որը պետք է էլ ավելի հեքիաթային դառնար մեր այնտեղ թողած հիշողություններով։ Ջերմուկի մեր հյուրատուն հասնելուն պես սկսեց անիրական գեղեցիկ և առատ ձյուն տեղալ։ Բոլորիս տրամադրությունները բարձրացրեց ձյան ներկայությունը և մենք միասին շատ լավ ժամանակ անցկացրինք։ Ձյունառատ ճանապարհ բռնեցինք դեպի Կեչուտի ջրամբարը, որի ձմեռային աննկարագրելի գեղեցկությունը փայլեցրեց մեր աչքերը։ Ապա այցելեցինք Ջերմուկի օդերևութաբանական կայան։ Օրը ավարտեցինք Ջերմուկի փողոցներում և այգիներում զբոսնելով, զրուցելով և ամենակարևորը ձնագնդի խաղալով։ Մեր հաջորդ օրը կրկին սկսվեց արկածային ճամփորդություններով։ Այդ ձնով փաթաթված ճանապարհներով մենք հասանք Ջերմուկի ջրվեժ․ հիասքանչ տեսարան Արփա գետի ափին։ Հետո մենք այցելեցինք “Ջերմուկի” մայր գործարան, ծանոթացանք արտադրանքի և դրա ընթացքի հետ։ Օրը ևս շարունակվում էր Ջերմուկի փողոցները մեր ուրախությամբ և խինդով լցնելով և միասին անմոռանալի ժամանակ անցկացնելով։ Եվ ահա եկավ բոլորիս ամենաչսիրելի պահը․ հետ գալը։ Առավոտյան արդեն պատրաստվում էինք ճանապարհ ընկնելու։ Գնդեվանք ուղևորվելուց հետո մենք հրաժեշտ տվեցինք այդքան կարճ ժամանակում մեզ այդքան սիրելի դարձաձ հեքիաթ քաղաքին ՝ Ջերմուկին, և եկանք Երևան։

Այս ճամփորդությունը լի էր զանազան զգացմունքներով և ապրումներով։ Մենք միասին հրաշալի պահեր ապրեցինք։ Անմոռանալի հիշողություններ ձեռք բերեցինք։ Ամանօրյա տրամադրությունը էլ ավելի բարձրացավ միասին այսպիսի օրեր անցկացնելուց։ Մեր տրամադրությունը լցրեց քաղաքը ուրախությամբ։ Մի խումբ պատանիներ և ուսուցիչներ վայելում էին հեքիաթային կյանքն այլ քաղաքում։ Էլ ինչը կարող էր լինել ավելի գեղեցիկ։

Եվ իհարկե ինչպես ամեն բան իմ կյանքում, այս ճամփորդությունը ևս ինձ շատ բաներ է սովորեցրել։ Գտել եմ գաղտնիքը, թե ինչպես անկախ ամեն ինչից բարի և անմոռանալի պահեր ունենալ ընկերներիս և ուսուցիչներիս հետ։ Ջերմուկը շա՜տ կարոտած հիմա կթողնեմ նկարներ, որ բոլորդ տեսնեք և շտապեք դեպի հեքիաթային քաղաք Ջերմուկ, որը կդարձնի ձեր տարեմուտը ամանօրյա հեքիաթ։ 🩵

Մարտական Տրամադրությունը, Մենք Ու Արատեսը ՜ ՜ ՜

Մարտական Տրամադրությունը, Մենք Ու Արատեսը ՜ ՜ ՜

Ինչպես մեր կրթական ծրագրի մի մաս, մենք ամեն տարի ՝ ամառային արձակուրդներին ռազմամարզական ճամբար ենք ունենում։ Այս տարի մեր ջոկատը եղավ ճամբարի սկիզբը տվողը։ Ճամբարը անցկացվելու էր Արատեսում, որտեղ կարծում եմ յուրաքանչյուր իրական Սեբաստացի գոնե մեկ անգամ եղել է։ Եվ ահա հունիսի 24-ին տրվեց ռազմամարզական ճամբարների ստարտը և հենց առաջինը մարտի ուղևորվեց մեր խումբը․ ինչպես ասում է հրամանատարը ՝ ջոկատը։ Իհարկե էլ ինչ Սեբաստացիների ճամփորդություն, առանց բարձունքի հաղթահարման։ Մինչև Արատես հասնելը մենք ուղևորվեցինք դեպի Ցախաց քար։ Ասեմ, որ ինչպես արդեն ավանդույթ է դարձել, եղանակը մեր ճամփորդող խումբը տեսնելուն պես որոշում է խենթանալ և անձրևել, այնպես որ այս անգամ կրկին բացառություն չեղավ։ Շատ երկար, բայց հետաքրքիր ու անմոռանալի քայլարշավ ունեցանք։ Մեր ճանապարհը բավականին երկար ու բարդ էր, բայց

Read more
Ճամբարային վերջին շաբաթը

Ճամբարային վերջին շաբաթը

Ահա եկավ վերջին շաբաթը և կայծակնային արագությամբ այն ավարտվեց։ Շատ հաջողված ու անասելի լավ երկու շաբաթներ ենք անցկացրել միասին։ Իհարկե տխուր էր, որովհետև ամբողջ ջոկատի երեխեքի վերջին ճամբարն էր, իսկ իմը ՝ ոչ։ Դրա համար ինչքան կարողանում և հասցնում էինք շատ էինք հետաքրքիր բաներ անում, մնում դպրոցում, շփվում, խաղում և այլ խենթություններ անում։ Վստահ կարող եմ ասել, որ մեր ջոկատը իդեալալակն էր, իր իդեալական ճամբարականների և հհարկե իդեալական ջոկատավարի ՝ Միս Իրինայի ներկայությամբ։

Այս շաբաթ մենք վերջացրեցինք մեր բացահայտումները «Չբացահայտված դեպքերի հետքերով» խաղի շրջանակներում։ Իրականում շատերը դրան կնայեն, որպես ուղղակի խաղ, բայց նախ և առաջ այն շատ հետաքրքիր էր և հետո այն մեզ սովորեցրեց ևս մեկ անգամ հմտանալ թմային աշխատանքում, լսել միմյանց, օգնել միյանց և միասին հասկանալ բաներ, որը միայն միասնական և առողջ մթնոլորտում է հնարավոր։ Տեղի ունեցավ ինտելեկտուալ երկրորդ մրցաշարը, որին արդեն ես էլ էի մասնակցում, մեր ջոկատի աղջիկների հետ մեկ թմում։ Դե իհարկե շարունակվեց շախմատի մրցաշարը, որին մեր տղաները կրկին մասնակցեցին։ Եվ ահա իրականություն դարձրինք մեր ամենասիրելի բաներից մեկը․ խոհանոցային ՝ “Delicious Mess” նախագիծը։ Այս նախագծի շնորհիվ ևս շատ թմային ենք դառնում, ու ամենահետաքրքիրը որն է, որ անգամ այդքան երկար ոտքի վրրա խոհանոցում աշխատանք կատարելուց չենք էլ հոգնում, այլ հակառակը հաճույք ենք ստանում և անում այնպես, որ ժամանակը անցնի շատ հաճելի ընկերական միջավայրում։ Բաժանվել էինք 4 խմբի և տարբեր ուտեստներ պատրաստել․ հունական աղցան, բրուսկետա, նագեթներ և ֆրի, փանքեյքեր և մոխիտո։ Ամեն ինչ իրոք շատ շատ համեղ էր ստացել և մենք մե՜ծ հաչույքով կերանք և վայելեցինք մեր այդքան կատարած աշխատանքի արդյունքները։

Ահա մեր հետաքրքրաշարժ օրը կարճ տեսահոլովայում ՝

Շաբաթը որոշեցինք շատ խառը, բայց գունավոր անցկացնել։ Color party կազմակերպեցինք, որի համար ամեն մեկս պետք է մեկ գույնի մեջ տարբեր համեղ ուտելիքներ բերեինք։ Շատ գեղեցիկ սեղան ստացվեց, կարևորը գույնզգույն։ Միասին ինչպես միշտ համեղ ու շա՜տ լավ, բարի ժամանակ անցկացրեցինք։ Ամեն ինչ անում էինք, որ երկար մնայինք դպրոցում և մեր վերջին օրը ոչ մի դեպքում չավարտվեր։ Բայց դե բոլորս էլ հասկանում էինք, որ օրը միևնույն է անցնելու է, դրա համար աշխատեցինք չկենտրոնանալ դրա վրա և ուղղակի միասին լավ ժամանակ անցկացնել։ Ասեմ, որ ստացվեց։ Շատ-շատ զրուցեցինք, խաղեր խաղացինք, խինդ ու ծիծաղով օրը ճանապարհեցինք։

Ապրեն բոլորը, ովքեր այս օրերը հաճելի դարձրին և առանձնապես շնորհակալություն Միս Իրինային այս ամեը կազմակերպելու և ողջ ընթացքում մեզ հետաքրքիր ժամանակ և լավ էմոցիաներ պարգևելու համար։

Meeting with Yura Ganjalian

Meeting with Yura Ganjalian

Well, it is pretty obvious, there is no camp without cooperative projects. And on the last day of our first week, we had a meeting with Yura Ganjalyan. The topic was “How to write a research paper”. Of course, the year has already ended and almost everyone has presented their research works, still, I think it was a very productive meeting especially for me, because I haven’t passed yet and after Mr. Yura’s lecture, I will follow his advice and make my presentation more accurate and interesting. Here is Mr.Yura’s article, How to write a research paper. He presented his writing to us in detail and explained the mistakes that are often made and what we should pay close attention to so that the work can become ours and not entirely “copy and paste”. He taught us to avoid plagiarism, the biggest mistake in doing and presenting research papers. With Mr. Yura’s advice, we also understood how we can choose a topic that will be in our favorite field, will be of interest to many, will be relevant, and most importantly, will be related to Armenia, even in a comparative manner. I really liked the fact that Mr. Yura highly approves of the student proposing his own topic and we can even say that he encourages other students to do the same. This lecture was very effective and interesting. Well, I can say that the textual part of my research work corresponds to the points of Mr. Yura’s article. Most importantly, as Mr. Yura mentioned, it is related to Armenia, because it is related to me. I will also work on my presentation so that it could meet the points of the article. So we thank Mr. Yura for taking the time and sharing his experience and skills and guiding us to do accurate work.

Դե ինչպես պարզ է ՝ չկա ճաբար առանց համագործակցային նախագծերի։ Եվ ահա մեր առաջին շաբաթվա վերջին օրը, որպես ամփոփում հանդիպում ունեցանք Յուրա Գանջալյանի հետ։ Թեման էր ՝ ” Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանք “։ Դե իհարկե տարին իր ավարտին է արդեն մոտեցել և գրեթե բոլորը պաշտպանել են իրենց հետազոտական աշխատանքները, բայց միևնույն է կարծում եմ շատ արդյունավետ հանդիպում էր։ Եվ ինձ համար ավելի, որովհետև ես դեռ չեմ հանձնել և միստր Յուրայի դասախոսությունից հետո, կհետևեմ իր խորհուրդներին և պաշտպանությունս կդարձնեմ ավելի ճշգրիտ և հետաքրքիր։ Ահա միստր Յուրայի հոդվածը ՝ Ինչպե՞ս գրել հետազոտական աշխատանքը։ Նա մեզ ներկայացրեց իր գրածը դետալներով, բացատրեց հաճախ տույլ տրվող սխալները և թե ինչերին պետք է շատ ուշադրություն դարձնենք և այնպես անենք, որ աշխատանքը դառնա մերը, այլ ոչ թե ամբողջությամբ համացանցինը կամ մեկ ուրիշինը։ Նա մեզ սովորեցրեց խուսափել գրագողություններից, որը ամենամեծ սխալն է հետազոտական աշխատանքների կատարման և ներկայացման մեջ։ Միստր Յուրայի խորհրդով մենք նաև հասկացանք, թե ինչպես կարող ենք ընտրել թեմա, որը կլինի մեզ սիրելի ոլորտում, կհետաքրքրի շատերին, կլինի արդիական և ամենակարևորը կապ կունենա Հայաստանի հետ, թեկուզ համեմատական կարգով։ Ինձ շատ դուր եկավ այն, որ միստր Յուրան մեծ հավանություն է տալիս նրան, որ սովորողը իր թեման առաջարկի և նույնիսկ մեզ կարելի է ասել քաջալերում էր մյուս սնգամ անպայման այդպես վարվել։ Այս դասախոսությունը շատ արդյուավետ էր և հետաքրքիր։ Բոլորիս շատ բան սովորեցրեց ապագայի համար։ Դե ես էլ կարող եմ ասել, որ իմ հետազոտական աշխատանքի տեքստային մասը համապատասխանում է միստր Յուրայի հոդվածի կետերին և ամենակարևորը ինչպես նշեց միստր Յուրան այն կապ ունի Հայաստանի հետ, քանի որ կապ ունի ինձ հետ։ Պաշտպանությանս վրա էլ կաշխատեմ, որպեսզի այն նույնպես համապատասխանի հոդվածի կետերին։ Այսպիսով շնորհակալ ենք միստր Յուրային, որ ժամանակ տրամադրեց և իր փորձով ու հմտություններով կիսվեց և ուղղորդեց մեզ, որպեսզի կատարենք ճշգրիտ աշխատանքներ։

Բարձրունքի հաղթահարման օրը Կամակատարում

Բարձրունքի հաղթահարման օրը Կամակատարում

Ամառային այս ճամբարը սկսվեց բարձունքի հաղթահարմամբ: Շատ մեծ խմբով, մի շարք ուսուցիչների հետ ուղևորվեցինք դեպի Կամակատար։ Կամակատար մատուռը փոքրիկ հին շինություն է, որը գտնվում է Վանաձորի մերձակայքում: Հետաքրքիր ավանդազրույցներ են հյուսված մատուռի կառուցման և նրա անվան պատմության շուրջ, հատկանշական է սակայն հենց մատուռի անվան ստուգաբանությունը. Կամակատար` այսինքն կամք կատարող: Մատուռի շատ խորհրդանշանական էր և գեղեցիկ էր ու մատուռի վերևից երևում էր ամբողջ Վանաձոր քաղաքը, իր ամեն մի դետալով: Հետո արդեն գնացինք Վանաձոր քաղաք։ Քաղաքը սկսեցինք բացահայտել, տարբեր տեղերթափառելով։ Այցելեցինք Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հիմնադրվել է 1831թ: Հետո այցելեցինք Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին։ Ապա միասին զբոսնեցինք, ոնեցանք ազատ ժամանակ, ով որտեղ հետաքրքրություն ուներ այցելեց, շրջեց քաղաքով։ Հետո բոլորով հավաքվեցինք և շարժվեցինք դեպի Երևան։ Շատ հետաքրքիր, արկածային և հագեցած օր էր։ Համենայն դեպս չեմ փոշմանում, որ մասնակցել եմ տվյալ ճամփորդությանը  😇 . . . Շնորհակալություն ողջ կազմակերպչական-ուսուցչական կազմին լավ օրվա համար։

Անձրևային Լոռին Արևոտ Աչքերով…

Անձրևային Լոռին Արևոտ Աչքերով…

Ահա եկավ շա՜տ սպասված օրը, երբ երկար դադարից հետո նորից ընկերներով պետք է գնայինք արկածային ճամփորդության։ Այս անգամ ուղղությունը Լոռին էր։ Ամսի 19-ին ներկա եղանք մեր ընկերների հիանալի հետազոտական աշխատանքի պաշտպանությանը և հետո միանգամից շարժվեցինք։ Պատրաստ էինք բազմաթիվ տեղեր գնալու, տեղեկություններ ստանալու և արկածների մեջ ընկնելու։ Եվ առաջին վայրը, որ այցելեցինք ՝ Լոռի բերդն էր։ Իհարկե եղանակը որոշեց հանկարծակի մեր հասնելուն պես վատանալ և ուժեղ անձրևել, բայց անգամ դա մեզ չկանգնեցրեց։ Մենք գնացինք և հետաքրքիր շրջայց կատարեցինք բերդի տարածքում, որտեղից անասելի գեղեցիկ տեսարաններ էին բացվում։ Ապա շարունակել ենք մեր ճանապարհը և երեկոյան հասել հյուրանոց։ Թրջված, բայց շատ ուրախ սրտերով տեղավորվել ենք և միասին լավ ժամանակ անցկացրել։ Երեկոյան ամբողջ խմբով գնացել ենք զբոսանքի Սոճիների պուրակ ՝ ճանաչելու գիշերային Ստեփանավանը։ Դե հետո արդեն վերադարձել հյուրատուն ու ժամանցային գիշեր ունեցել։

Անցած օրը շատ արագ ճանապարհելուց հետո եկավ արդեն երկրորդ օրը։ Նոր ուժերով արթնացած պատրաստվում էինք գնալ դեպի Հնեվանք, Արևածագի ձոր․ Ցից Քար։ Քայլարշավը կարճ չէր, բայց այսպիսի հրաշք տեսարանների համար արժեր նույնիսկ ավելի երկար քայլել։ Հասնելուն պես համոզվեցինք, որ վերջնակետը էլ ավելի գեղեցիկ էր ու հաստատ արժեր այդ անձրևի տակ քայլել ու հասնել։ Ամբողջ ճանապարհը խինդ, ուրախությամբ, խախերով գնացել և հետ ենք եկել։ Հետո ուղևորվել ենք դեպի Դենդրոպարկ։ Իհարկե նպատակ կար ականատես լինելու բույսերի փոշոտմանը, բայց եղանակի պատճառով հնարավոր չէր։ Բայց իհարկե կնշեմ, որ անձրևային եղանակին բնությունը էլ ավելի գեղեցիկ և խորհրդավոր է, այսպիսով մենք Դենդրոպարկը վայելել ենք ավելի քան երբևէ։ Այսքանով վերջացավ մեր օրվա քայլարշավները, բայց հյուրանոցում ևս միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել։

Եվ ահա եկավ երրորդ օրը, որին ոչ մեկս չեինք էլ սպասում։ Պետք է այդքան կարճ ժամանակահատվածում ստեղծած բոլոր մեծաքանակ իրադարձություններն ու հիշողությունները վերցնեինք ու գայինք հետ Երևան։ Չկար մեկը, ով ցանկություն ուներ վերադառնալու, քանի որ բոլորիս համար շատ քիչ էր այնտեղի օրերը, բայց միևնույն է պետք է հավաքեինք մեր իրերը և վերադառնայինք։ Լավը այն էր, որ միանգամից Երևան չենք եկել։ Դեռ էլի կանգառներ ու քայլարշավներ պետք է ունենայինք Ստեփանավան — Երևան ճանապարհին։ Մեր առաջին կանգառը եղավ Մայորի ձորը։ Այն ինձ գրավեց իր բարձրությամբ և վերջում հանդիպող << քարանձավով >>։ Հետո այցելեցինք Սուրբ Նիկոլայի եկեղեցի։ Այն ռուսական եկեղեցի էր և տարացքում ամեն ինչ այդ ազգային ոճով էր կառուցված, որը շատ հետաքրքիր էր, և արտասովոր գեղեցկություն էր մտցնում Ամրակից գյուղի մեջ։ ․․․ Տխուր դեմքերով շարժվեցինք դեպի Դսեղ գյուղ, հասկանալով, որ սա վերջին տեղն էր ուր միասին պետք է գնայինք։ Քայլարշավ կատարեցինք դեպի Ծովեր։ Եղանակը ինչպես միշտ մեր ցանկությանը հակառակ անձրևոտ էր, բայց դե մեր խմբին արդեն լավ եք ճանաչում և գիտեք, որ դա չկարողացավ մեզ կանգնեցնել և մենք այդ հորդառատ անձրևի տակ, բայց ուրախ սրտերով բարձրացանք Ծովեր։ Տեսարանը հիանալի էր։ Լիճը, անտառը, լեռները․․․ ամեն ինչ շատ վեհ ու խորհրդավոր էին, անձրևի տակ ՝ էլ ավելի։ Բայց ցավոք դա վերջին տեղն էր․․․ Դրանից հետո արդեն ուղևորվեցինք դեպի Երևան․․․

Աննկարագրելի լավ երեք օր ենք ունեցել։ Քայլարշավներ ենք արել դեպի Լոռվա հրաշք վայրեր։ Այս ճամփորդությունը կարող եմ համարել գնացածս ճամփորդություններից ամենալավը։ Մեր շատ սիրելի ընկեր Իրինայի ու ընկեր Լուսինեի շնորհիվ այն դարձավ տասն անգամ ավելի հետարքիր և ուսուցողական։ Միասին, թե՛ աշակերտ, թե՛ ուսուցիչ շատ ջերմ ժամանակ ենք անցկացրել։ Ճանաչել ենք միմյանց այն կողմերից, որ գուցե երբեք չկարողանայինք։ Որպես մարդկային շփման միջոց, ինձ համար այս ճամփորդությունը շատ բաներ է բացահայտել, նոր ընկերներ տվել ու ուսուցիչներին էլ ավելի լավ ճանաչելու հնարավորություն ընձեռել։

Մյուս լավ կողմերից է, որ բոլորս ինչ-որ չափով ծանոթացել ենք մեր Հայրենիքի ամենագեղեցիկ մարզերից մեկի հրաշալիքներին։ Կասեմ, որ այդ բոլոր տեղերում ես եղել էի նախկինում, բայց միևնույն է նույն հաճույքով ընկերներիս հետ էի գնում և վայելում ու ճանաչում բնությունը այնպես, կարծես առաջին անգամ տեսնեի։ Ճամփորդության բաղադրիչները մեզ սովորեցրեցին անկախ եղանակից գնալ բնության գիրկը և ճանաչել Հայրենիքը։ Կարողացանք միասին տեղեկանալ տեսարժան և հայտնի վայրերի մասին, ինքներս տեղեկություն գտնեինք ու դրանք բարձրաձայնեինք։ Իհարկե կրկին կնշեմ, որ այս ամենը այսքան հրաշալի չէր լինի առանց այս լավ ընկերների ու սիրելի ուսուցիչների։ Շնորհակալություն կարելի է հայտնել այնտեղ գտնվող յուրաքանչյուր մեկին, ով այս կարճաժամկետ ճամփորդությունը դարձրեց շատ մեծ հուշերի գիրք։ Դեռ վստահ եմ, որ միասին էլի արկածների մեջ կընկնենք 😉

՛ Մայիսից — Մայիս ՛ հավաք-ամփոփում

՛ Մայիսից — Մայիս ՛ հավաք-ամփոփում

2022 թվականի մայիսից մինչև հիմա ՝ 2023 թվականի մայիս շատ հետաքրքիր բամեր են փոխվել իմ կրթական ծրագրի մեջ։ Դե նախ սկսեմ, որ անցած տարին իշմ առաջին տարին էր կրթահամալիրում և հենց մայիսը շատ զբաղված ամիս էր։ Առջևում էին քննություններն ու վերջին զանգը։ Այս իսկ պատճառով չեմ կարողացել մասնակցել շատ հանդիպումների, հունիսյան ճամբադին և որոշ ճամփորդությունների։ Սակայն այդ ամենի փոխարեն մենք ուսուցիչների հետ պատրաստվում էինք քննություններին, չշեղվելով մեր 9-րդ դասարանի ծրագրից։ Այս ամենի շնորհով էլ ես շատ հաջող հանձնեցի բոլորը և տեղափոխվեցի արձակուրդային-ճամփորդական ամառ: Ամառը ոդոշ ճամփորդությունների, որոնք կարող եք գտնել բլոգիս << ճամփորդություններ >> բաժնում։ Հետո արդեն սկսվեց ուսումնական տարին, որը ավելի հագեցած էր: Այս տարին դե բնականաբար սկսվեց ճամփորդություններով: Հետո արդեն ավելի շատ սկսեցի մասնակցել կլոր սեղանների, հանդիպումների և այլն: Այս տարվա կրթական ծրագիրը տարբերվում էր, քանի որ արդեն ավագ դպրոցի սովորող էի: Ընտրեցի իմ երեք ընտրությունները ՝ անգլերեն, իսպաներե և աշխարհագրություն: Տարին նորություն էր նաև նրանով, որ նոր ծրագիր դարձավ հետազոտական աշխատանքները: Ես ընտրել եմ մի շատ հետաքրքիր և ծավալուն թեմա ՝ Հայաստանի և Իսպանիայի պետական կարգը: Սեպտեմբերից սկսած աշխատանքներ եմ կատարում, գրում ջնջում, շտկումներ կատարում: Եվ ահա արդեն այն գրեթե պատրաստ է և հունիսյան ճամբարի ժամանակ ներկայացնելու եմ: Սա իրոք հետաքրքիր նորամուծություն է, սակայն միակ մինուսը, մեր լարվելն ու զբաղվածությունն է:

Այս տարվա ընթացքում կատարեցի մի շարք նախագծեր: Որպեսզի հերթով չթվեմ, նախագծերը ևս կարող եք տեսնել բլոգիս << նախագծեր և պատումներ բաժնում >>: Դե հետո ըստ կարգի անցել եմ հունվարյան ճամբարի, որի ընթացքում ևս կատարել եմ նախագծեր, աշխատել հետազոտականիս վրա և այլն:

Կարող եմ վստահ ասել, որ այս տարին ինձ համար եղել է հետաքրքիր նորարաությունների տարի, որը ինձ շատ է օգնել: Օգնել է զարգացնել մի շարք կարողություններ, կողմնորոշվել տարբեր ոլորտներում և վերջապես մասնագիտության հարցում: Կարծում եմ հունիսյան ճամբարը, ամառային ճամբարները ևս շատ հետաքրքիր կանցնեն և նոր կրթական տարին կսկսեմ ավելի շատ նախագծերով և նոր գործնական և կրթական ընթացքներով:

‘ How to Influence and Persuade people ‘

‘ How to Influence and Persuade people ‘

Influencing and persuading people can be a complex process that requires a combination of skills and strategies. Here are some ways to help you have those abilities:

Gaining credibility. People are more likely to be influenced by someone they trust and respect. It is imperative to build credibility by demonstrating your own experience and reliability.

Create relationships. Creating a positive relationship with the person you want to influence is also a necessary condition. You need to find a common language, interests, values and connect them again based on your own experience.

Before influencing a person, one must first understand their needs, desires and motivations. It is important to listen carefully to what they say and ask questions to uncover their concerns and try to influence their thinking accordingly.

Demonstrating practical evidence is also an important component. People are more influenced and believe when they see with their own eyes that there is something like this in the life of Urizh, it came about thanks to you, with your advice and it has a big role in their life.

It is necessary to filter and arrange the speech. The way a person formulates his speech has a great impact. You need to speak correctly, be able to express your thoughts and speak in such a way that the other person listens, perceives and remembers your speech regardless of desire.

Understanding and overcoming emotions is not an easy but very effective method. People are often influenced by their emotions. An example of speaking is using stories, humor, or other emotional appeals to connect with your audience and make your message more engaging.

Be oriented and clear.
Providing a clear call to action will help you achieve a goal that everyone will follow. Be clear about what you want the person to do. Whether it’s buying a product, supporting an idea, or taking action, you need to provide a clear call to action that’s easy for them to follow.