Զբոսաշրջության համար աշխարհի աենավտանգավոր երկրները

Զբոսաշրջության համար աշխարհի աենավտանգավոր երկրները

Պրեզենտացիա

Պրեզենտացիայի նյութը թարգմանել եմ անգլերենից

Աղբյուրները ՝

Չքնաղ և լեցուն Լոռին

Չքնաղ և լեցուն Լոռին

Պրեզենտացիայում ներկայացված է ՝

  • Էկոտուրիզմը Լոռվա մարզում
  • Հանգստի զբոսաշրջությունը Լոռիում
  • Լոռվա մարզի լեռնագնացությունը
  • Լոռվա մարզի գաստրոտուրիզմը
  • Առաջարկվող մարքեթինգային քայլերը

Լոռին ինձ համար Հայաստանի ամենագեղեցիկ մարզն է։ Նրա բնությունը ես չեմ կարող համեմատել որևէ ուրիշի հետ։ Իր բնության շնորհիվ է, որ Լոռին գրավում է շատ շատերին և տուրիզմի առատ կենտրոն է հանդիսանում զբոսաշրջիկների համար։ Հենց այս պատճառով էլ ընտրել եմ հենց Լոռին։ Ավելին կարող եք տեսնել պրեզենտացիայում։

Պրեզենտացիա

՛ Ռեկրեացիոն ռեսուրսներ ՛ Բնական և անթրոպոգեն տուրիզմի կենտրոններ

՛ Ռեկրեացիոն ռեսուրսներ ՛ Բնական և անթրոպոգեն տուրիզմի կենտրոններ

Ռեկրեացիոն ռեսուրսները (լատ. recreatio- վերականգնում բառից) մարդկանց արդյունավետ հանգստի կազմակերպման, կենսական ուժերի վերականգնման և զբոսաշրջության հիմքն են: Դրանք բնության այն օբյեկտներն ու երևույթներն են, որոնք կարելի է օգտագործել հանգստի, զբոսաշրջության և բուժման նպատակներով:

Ըստ օգտագործման բնույթի` տարբերում են առողջարարական, զբոսաշրջության, մարզական և մասայական տեղական հանգստի կազմակերպման ռեսուրսներ: Ռեկրեացիոն ռեսուրսները կարող են լինել բնածին (ծովերի, գետերի, լճերի ափեր, հանքային ջրեր, անտառներ, լեռնային շրջաններ) և անթրոպոգեն՝ մարդու կողմից ստեղծված․ (պատմաճարտարապետական հուշարձաններ և տեսարժան այլ վայրեր):

Ընդունված է տարբերել տարածքի ռեկրեացիոն գործունեության չորս հիմնական տիպ:

Ռեկրեացիոն-բուժական տիպ։ Սրա դեպքում օգտագործում են բուժիչ ջրերը, ցեխերը, կլիմայի հարմարավետ պայմանները, արևի և ջրային լոգանքների ընդունում:

Ռեկրեացիոն — առողջարարական տիպ։ Օգտագործում է ծովերի, գետերի, լճերի,  ջրամբարների լողափերը, անտառներն ու զբոսայգիները:

Ռեկրեացիոն-սպորտային տիպ։ Այն ներառում է լեռնադահուկային, առագաստանավային սպորտը, լեռնագնացությունը:

Ռեկրեացիոն-ճանաչողական տիպ։ Սա հիմնված բնական և մշակութային տեսարժան օբյեկտների և լանդշաֆտների վրա: Թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների հաճախում, որսորդություն, հատապտուղների հավաքում:

Պրեզենտացիա ՝

Անթրոպոգեն և բնական ռեկրեացիոն ռեսուրսներ

՛ ՋՈԻՐԸ ՛ էկոնախագիծ

՛ ՋՈԻՐԸ ՛ էկոնախագիծ

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Ջրին հնարավոր է ծրագրել: Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:  

Անհատական հետազոտական աշխատանք ՝ Աշխարհի ամենաաղտոտված գետերը

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։

Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

Դիտված տեսանյութեր ՝

Էսսե

Վերլուծական հոդված՝ Սևանա լիճն իր բազում խնդիրներով

Սևանա լիճ

Սևանա լիճ

Սևանա լիճը

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Read more