Սևանա լիճ

Սևանա լիճ

Սևանա լիճը

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Read more
Եթե չլիներ ջուրը…

Եթե չլիներ ջուրը…

Եթե չլիներ ջուրը․․․ արտահայտություն, որին գրեթե բոլորս առնչվել ենք դեռ մանկուց։ Եթե չլիներ ջուրը ՝ երկիրը չէր լինի, կամ եթե անգամ լիներ կկործանվեր։ Մեր Երկիր մոլորակը տիեզերքից մեծամասամբ կապույտ է երևում է, որովհետև 71%-ը ծածկված է ջրով: Ջուրը ամենակարևոր պարգևն է, որը տրվել է մարդկությանը։ Անգամ մարդու օրգանիզմի 60-80%-ն է կազմված ջրից: Թե՛ մարդիկ, թե՛ բնությունը և թե՛ կենդանիները կախված են ջրից։ Առանց ջրի ուղղակի անհնարին կլիներ գոյատևելը։ Չէ որ չէր լինի բնությունը, հոտևաբար կվերանային կենդանիները, մարդու կյանքը կվերածվեր քաոսի և քիչ քիչ մարդիկ էլ կվերանային։ Երկիր մոլորակը ուղղակի կդառնար չոր մի տարածք, առանց բնակչության, առանց որևէ շնչավոր էակի։

Իհարկե մարդիկ զարգանում են, կյանքը շատ է փոխվում, գիտություններն են մեծ առաջընթաց ապրում։ Բայց ես չեմ կարծում, որ երբևէ ինչ-որ մեկը կարող է գտնել ջրին փոխարինող, կամ համոզել մարդկանց, որ առանց ջրի կյանքը հնարավոր է, այս կամ այն տարբերակներով։ Ջուրը կյանքի սկիզբն է և առանց նրա ուղղակի մարդիկ չեն լինի։

Իհարկե մարդիկ չեն գնահատում այն ինչ ունեն։ Օրինակ Աֆրիկայում, որտեղ մարդիկ ջուր չունեն կամ շատ մեծ դժվարություններով են այն ձեռք բերում, նրանք գիտեն ջրի այսպես կոչված ” գինը “։ Գնահատում են այն, այլ ոչ թե մի բան էլ վնասում նրան։ Կամ ինչու հենց միայն Աֆրիկան։ Նույնը Ռուսաստանում։ Այնտեղ կա ջրի խնդիր։ Մարդիկ չունեն մաքուր ջուր, նրանք գնում են այդ ջուրը, որպեսզի կարողանան խմել կամ սննդի մեջ օգտագործեն։ Իսկ մեր ժողովուրդը, ով ունի այսպիսի մեծ արժեք, որով պետք է հպարտանալ և որը պետք է գնահատել․ մենք շատ անխնա ենք վերաբերվում այդ հրաշքին։ Աղտոտվածությունը շատացնեելով, կամ անխնա ջուրը օգտագործեով մենք վտանգի ենք ենթարկում մեզ տրված այդ հրաշքի կյանքը։ Ով իմանա գուցե կգա մի օր, որ մեր իսկ պատճարով, մենք նույնիսկ կզրկվենք այդ պարգևից։

Մարդիկ ջուրը խնայելու համարլ, նախ և առաջ պետք է գիտակցեն դրա արժեքը։ Մանավանդ այն ժողովուրդները, ովքեր դա ունեն էլ ավելի զգոն պիտի լինեն, որ հանկարծ չկորցնեն այն։

Ինչպես ասում են ՝ «Եթե այս մոլորակի վրա մոգություն կա, ապա այն պարունակվում է ջրի մեջ»:

՛ Հանքարդյունաբերություն ՛ տնտեսական շահից մինչև բնապահպանական աղետ

՛ Հանքարդյունաբերություն ՛ տնտեսական շահից մինչև բնապահպանական աղետ

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ․ կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր։ Ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի։ Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

Հայկական Զարգացման Գործակալության տվյալների համաձայն, Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր։ Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 բազային մետաղների և թանկարժեք մետաղների հանքեր ներկայումս շահագործվում են։

Հանքարդյունաբերությունը տնտեսության մեջ ՝

Հանքարդյունաբերությունը, լինելով ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում ինչպես ոլորտի, այնպես էլ ողջ տնտեսության զարգացման գործում կազմելով 2010 թ. ՀՆԱ շուրջ 4.7%-ը։ Արդյունաբերական ներուժը յուրաքանչյուր երկրի ներքին ռեսուրսներով ապահովվածության կարևորագույն ցուցանիշներից մեկն է այդ իսկ պատճառով այժմ մեծ նշանակություն է տրվում արդյունաբերության ոլորտի հատկապես որակական զարգացման հեռանկարին (շեշտը դնելով հանքարդյունաբերական արտադրանքի մշակման որակի բարձրացման և սկզբնական սպառման շղթայի ապահովման վրա), ինչը թույլ կտա ապահովել առկա ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձր աստիճան, հետևաբար` լրացուցիչ եկամուտներ։ Հատկանշական է, որ 2010 թ. արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալի 9.7% աճը (համադրելի գներով) հիմնականում պայմանավորված է եղել hանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալի 24%-ը (համադրելի գներով) գերազանցող աճով։

Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում կա 170 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտակար հանածո: Հայաստանում է աշխարհում մոլիբդենի ընդհանուր պաշարների 5.1%-ը,թեև արդյունահանվող հիմնական մետաղները պղինձն ու ոսկին են: Իսկ մոլիբդենը արդյունահանման ընդհանուր ծավալում կազմում է 1%-ից էլ քիչ:

Հանքային և մետաղական խտանյութերի վաճառքը կազմում է Հայաստանից արտահանումների ծավալի ավելի քան կեսը, սակայն արտահանվող հանքահումքը հիմնականում չի վերամշակվում Հայաստանում և չի ստեղծվում հավելյալ արժեք:
Հանքարդյունաբերության ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում խիստ փոքր է: Մինչդեռ, անպատասխանատու հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև դրա
սոցիալական հետևանքները հաճախ աղետալի են փոքր տարածք և հարուստ լանդշաֆտ ու կենսաբազմազանություն ունեցող երկրի համար: Ազդեցության առումով, մասնավորապես, խնդրահարույց է մետաղական
հանքերի շահագործումը:

Վտանգներ ու աղետները ՝

Հանքարդյունաբերությունը մեծ վտանգ է ներկայացնում բնության, մարդկանց առողջության, շրջական միջավայրի պահպանման և այլ մի շարք գործոնների համար: Հանքարդյունաբերության միակ շահը ֆինանսն է հանքատերերի կողմից: Հանքարդյունաբերության արդյունքում զարգանում է նաև երկրի տնտեսությունը, բայց Հայաստանում վնասը ավելի է գերակշռում քան օգուտը տնտեսությանը։ Բնությունը անսպառ չէ և նրան պետք է օգնել, որպեսզի կարողանա գոյատևել և նույնիսկ աճել: Եթե իրականցվում է հանքարդոյունաբերություն, ապա պետք է նաև փորձել վերացնել դրա հետևանքով առաջացած խնդիրները, որոնք վերաբերվում են և բնությանը և մարդու վրա։ Ողջ բնապահպանական համակարգն ու բնապահպանները դեմ են որևէ տեսակի հանքարդյունաբերությանն ու հանքերի շահագործմանը, որովհետև և՛ բնությանը և՛ մարդկությանը միայն վնաս է հասցվում։ Չգործող պոչամբարների վրայի հողին մարդիկ մրգեր և բանջարեղեններ են աճեցնում և հետո այն օգտագործում որպես սննդամթերք։ Արդյունքում առաջանում են մի շարք հիվանդություններ, որոնք նաև փոխանցվում են ժառանգաբար։ Նաև պոչամբարի թունավոր նյութերը աղտոտում են օդը, որի պատճառով վնասվում է բնությունը և մարդը կրկին շնչելով դա, կորցնում է առողջությունը։

Հանքարդունաբերությունն ու կից ընկերությունները ՝

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված բոլոր ընկերությունները և/կամ նրանց հետ փոխկապակցված ձեռնարկություննրը գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը բարդեցնում է ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը: Մյուս կողմից՝ բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի անունները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ: Մինչդեռ, առկա են բազմաթիվ փաստեր որ հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերը բարձրաստիճան պաշտոնատար անձինք են: Բացի այն, որ վերջիններս հաճախ անօրինական կերպով են ներգրավվում ձեռնարկատիրական գործունեության մեջ, նրանց նաև երբեմն ունեն լուրջ (օրենսդրական, տեսչական, վարչարարական և այլ) լծակներ ազդելու ոլորտի քաղաքականության վրա:

Կարծիք ՝

Կարծում եմ, եթե պարտադիր պետք է լինի հանքարդյունաբերություն, ուրեմն պիտի հետևեն օրենքներին, արդյունահանեն նորմայի սահմաններում և նաև ժամանակ առ ժամանակ միջին երկարության դադար տան, որպեսզի բնությունը կրկին լիցքավորվի և տալիք ունենա մարդուն, որ վերջում իրեն էլ մնա, այլ չսպառվի ամբողջովին։

Աղբյուրներ ՝ https://www.moj.am/

https://asue.am/

՛ Հանքարդյունաբերություն․ Ամուլսար․ ՛ էկոնախագիծ

՛ Հանքարդյունաբերություն․ Ամուլսար․ ՛ էկոնախագիծ

  • ի՞նչ է ցիանիդը, վտանգները, առաջացնող հիվանդությունները

Ցիանիդ (կապտաթթու), բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն՝ բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից: Կապտաթթուն անգույն, թափանցիկ, դառը նշի հոտ ունեցող ցնդող հեղուկ է։ Բարձր ցնդելիության պատճառով, սովորական ջերմաստիճանային պայմաններում կարճ ժամանակահատվածում կենդանի օրգանիզմի ոչնչացման համար անհրաժեշտ խտություն է ստանում։ Այն կիրառվում է հանքարդյունաբերության մեջ, կաուչուկի, օրգանական ապակու, սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում:

Ցիանիդային թունավորումը, թունավորում է, որն առաջանում է ցիանիդի տարբեր ձևերի հետ շփման կամ առնչության հետևանքով: Վաղ ախտանիշներից են գլխացավը, գլխապտույտը, հաճախասրտությունը, հևոցը և փսխումը։ Դրան կարող են հաջորդել ցնցումներ, հազվասրտություն, արյան ցածր ճնշում, գիտակցության կորուստ և սրտի կանգ։ Ախտանիշերը սկսվում են սովորաբար թունավորումից րոպեներ անց։ Եթե մարդ մնում է կենդանի, ապա հնարավոր է երկարաժամկետ նյարդաբանական խնդիրների ի հայտ գալը։

Թունավորվում են շնչելու միջոցով։ Ցիանիդի հեղուկ ձևերը կարող են ներծծվել մաշկի միջոցով։ Ցիանիդի իոնները բերում են բջջային շնչառության խանգարումների և հանգեցնում հյուսվածքների՝ թթվածինն օգտագործելու կարողության կորստի։

Վտանգները ՝ տեխնիկական կառույների վթարները, բնական աղետները, հրդեհները ցիանիդի պահեստներում, ընդերք թափանցումը մեծ  քանակությամբ թունավոր նյութերի։

Աղբյուրը ՝ https://hy.wikipedia.org/wiki/ և հարցումներ

  • նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում

Լիդիան Արմենիա, երկրաբանահետախուզական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և երկրի կառավարության կողմից ստացված թույլտվությամբ հավակնում է շահագործել Վայոց ձորի մարզում գտնվող Ամուլսարի տարածքում համանուն ոսկու հանքավայրը։ 

Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմը տ.գ.թ. Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ և տեղական ու միջազգային մասնագետների ներգրավմամբ 2008 թ. սկսել է իրականացնել Ամուլսարի հանքի բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունները և բնապահպանական կառավարման նախագծումը։

Ընկերությունը համաձայն Հայաստանի օրենսդրության իրականացրել է Ծրագրի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում (ՇՄԱԳ), ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ)։

Լիդիան ընկերությունը փորձել է ոսկու հանք ստանալ նաև Վրաստանում, Թուրքիայում և Կոսովոյում, բայց միայն Հայաստանն է իր համաձայնությունը տվել։

Աղբյուրը ՝ https://hy.wikipedia.org/wiki/

  • գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար

2006 թվականի Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը ընդունել են որոշում ըստ որի` արգելում է մեկ տոննայում 10 գրամից ավել թույլ թթվային ցիանիդի պարունակություն ունեցող թափոնների տեղադրումը շրջակա միջավայր:

2013 թվականին կառավարությունը փոփոխության է ենթարկում Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը։

2014 թվականին կառավարությունը ընդունում է հակաօրենսդրական որոշում, որով թույլ է տալիս կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել իրենց բնակատեղիներից և վերատնկել այլ վայրերում։

2015 թվականին կառավարությունը որոշում է բաց հանքերի ավտոճանապարհների թեքության թույլատրելի սահմանները փոխել։

Աղյուրրը ՝ հարցում

  • ձեր քաղաքացիական հայացքը խնդրին, բնապահպանական տեսակետը

Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերությունը ինչքան էլ վնաս է, բայց միևնույն է կարևոր է երկրի համար։ Այդ իսկ պատճառով մտածում եմ, քանի որ պատշաճ կերպով չի կատարվել մինչև օրս, պետք է որոշ ժամանակ բոլոր հանքարդյունաբերության հետ կապված գործողությունները դադարեցնել, թույլ տալ բնությանը, որ նա վերականգնվի։ Ապա պետք է շատ խիստ հսկողությամբ նորից վերսկսվի, բայց արդեն օրենքների պահպանմամբ և ճշգրիտ կերպով։ Այդ դեպքում վնասը ահռելի չի լինի բնության և մարդկության համար։ Բայց միայն ու միայն որոշ ժամանակ հետո և խիստ հսկողությամբ, այլ դեպքում միայն կողմ եմ հավերժ դադարացնել հանքարդյունաբերությունը։

Հանքարդյունաբերությունը Հայաստանում

Հանքարդյունաբերությունը Հայաստանում

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։

Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ․ կապարի, արծաթի և ցինկի փոքր հանքավայրեր։ Ինչպես նաև արդյունաբերական օգտակար հանածոների հանքավայրեր, այդ թվում՝ բազալտի, դիատոմիտի, գրանիտի, գիպսի, կրաքարի և պեռլիտի։ Չնայած 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հանքարդյունաբերությունը և եկամուտները 2009 թ. աճեցին, էականորեն պայմանավորված լինելով համաշխարհային շուկայում պղնձի, ոսկու և այլ թանկարժեք մետաղների գնաճով։

Հանքեր

Հայկական Զարգացման Գործակալության տվյալների համաձայն, Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր։ Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 բազային մետաղների և թանկարժեք մետաղների հանքեր ներկայումս շահագործվում են։

Այս բազային և թանկարժեք մետաղների հանքավայրերի թվում են 7 պղնձա-մոլիբդենային, 3 պղնձի, 13 ոսկու և ոսկու բազմամետաղային հանքեր, 2 բազմամետաղային և 2 երկաթի հանքաքարի հանքավայր։

Բացի այդ հանքային ռեսուրսների պետական կադաստրում գրանցված են 115 լրացուցիչ նոր հայտնագործած տարբեր հանքավայրեր։

Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում կա 170 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտակար հանածո: Հայաստանում է աշխարհում մոլիբդենի ընդհանուր պաշարների 5.1%-ը,թեև արդյունահանվող հիմնական մետաղները պղինձն ու ոսկին են: Իսկ մոլիբդենը արդյունահանման ընդհանուր ծավալում կազմում է 1%-ից էլ քիչ:

Չնայած հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է, սակայն այն զարգանում է առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման, շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության և բնապահպանական ու սոցիալական հետևանքների գնահատման:

Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը վերջին տաս տարիներին ավելացել են շուրջ տասը հազար հեկտարով կամ 30%-ով՝ 2009թ.-ի 29360 հա-ից 2018 թ.-ին դառնալով 38400 հա:

Հանքավայրերը հիմնականում կենտրոնացած են Լոռու մարզում՝ Ալավերդու և Թեղուտի, Սյունիքի մարզում՝ Կապան-Քաջարանի շրջաններում: Իսկ գործող հանքավայրեր կան գրեթե բոլոր մարզերում:

՛ Հայաստանի կոտրվող ողնաշարը ՛ էկոնախագիծ

՛ Հայաստանի կոտրվող ողնաշարը ՛ էկոնախագիծ

Մենք ուսումնասիրեցինք Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Տեսանք Հայաստանում գտնվող պոչամբարները։ Եվ ես հասկացա, որ Հայաստանի պոչամբարները ծայրահեղ վատ վիճակում են գտնվում։ Պոչամբարի մեջ լցվում են քիմիական վերամշակման արդյունքում առաջացող բոլոր թունավոր նյութերն ու հանքաջրերը։ Մեծ խնդիր է պոչամբարի մոտակայքում մարդկանց ապրելը։ Մեզ բոլորիս հայտնի է, որ այնտեղ գյուղատնտեսությամբ են զբաղվում և ջրի աղտոտվածության պատճառով բազմաթիվ առողջական խնդիրներ է կարող են առաջանալ։

  • Հայաստանի հանքերի աշխարհագրական տարածումը

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից է, իսկ արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ոլորտը։ Հանքարդյունաբերության արտադրանքը կազմում է ընդհանուր արտահանվող արտադրանքի կեսից ավելին: Հայաստանը, որպես հանքարդյունաբերող երկիր, 2017թ. մարտի 9-ից դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր՝ պարտավորվելով կոնկրետ ժամանակահատվածում ԱՃԹՆ ստանդարտներին համապատասխան բարեփոխումներ իրականացնել ոլորտում՝ թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության հասնելու նպատակով։

  • հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն

Հանքարդյունաբերությունը մեծ վտանգ է ներկայացնում բնության, մարդկանց առողջության, շրջական միջավայրի պահպանման և այլ մի շարք գործոնների համար: Հանքարդյունաբերության միակ շահը ֆինանսն է հանքատերերի կողմից: Հանքարդյունաբերության արդյունքում զարգանում է նաև երկրի տնտեսությունը, բայց Հայաստանում վնասը ավելի է գերակշռում քան օգուտը տնտեսությանը։ Բնությունը անսպառ չէ և նրան պետք է օգնել, որպեսզի կարողանա գոյատևել և նույնիսկ աճել: Եթե իրականցվում է հանքարդոյունաբերություն, ապա պետք է նաև փորձել վերացնել դրա հետևանքով առաջացած խնդիրները, որոնք վերաբերվում են և բնությանը և մարդու վրա։ Ողջ բնապահպանական համակարգն ու բնապահպանները դեմ են որևէ տեսակի հանքարդյունաբերությանն ու հանքերի շահագործմանը, որովհետև և՛ բնությանը և՛ մարդկությանը միայն վնաս է հասցվում։

  • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները

Պոչամբարը հանքարդյունաբերությանը կից բնապահպանական կառույց է, որտեղ առանձնացվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր ու վտանգավոր թափոններն ու հանքաջրերը: Գործող պոչամբարները շատ նման են լճերի, բայց, ի տարբերություն դրանց, պոչամբարները պարունակում են կյանքի համար վտանգավոր, թունավոր նյութեր:

Հայաստանի պոչամբարները՝

Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Հանքասարի պոչամբարը, Արծվանիկի պոչամբար, Դարազամիի պոչամբարը, Գեղանուշի պոչամբարը, Ողջիի պոչամբար, Թեղուտի պոչամբար, Փուխրուտի համանուն պոչամբարը, Նահատակի պոչամբար, Դաստակերտի պոչամբար, Արարատի պոչամբար, Այգեձորի պոչամբար

  • գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունների մասին

Հանքարդյունաբերության հետևանքով առաջանում են մի շարք հիվանդություններ։ Օրինակ ՝ Քաղցկեղ, չբերություն, անոմալ ծնունդներ, (նապաստակի շրթունքով, գայլի երախով), հոդացավեր, մազաթափություն, սեռական հիվանդություններ։

  • ներկայացնել բնապահպանական վնասները

Հանքարդյունաբերությունը առաջինը վնասում է բնությանը, քանի որ անմիջապես կապված են։ Հետո արդեն վնասում է մարդուն։Չգործող պոչամբարների վրայի հողին մարդիկ մրգեր և բանջարեղեններ են աճեցնում և հետո այն օգտագործում որպես սննդամթերք։ Արդյունքում առաջանում են մի շարք հիվանդություններ, որոնք նաև փոխանցվում են ժառանգաբար։ Նաև պոչամբարի թունավոր նյութերը աղտոտում են օդը, որի պատճառով վնասվում է բնությունը և մարդը կրկին շնչելով դա, կորցնում է առողջությունը։

  • հանքարդյունաբերության այլընտրանքը

Կարծում եմ, եթե պարտադիր պետք է լինի հանքարդյունաբերություն, ուրեմն պիտի հետևեն օրենքներին, արդյունահանեն նորմայի սահմաններում և նաև ժամանակ առ ժամանակ միջին երկարության դադար տան, որպեսզի բնությունը կրկին լիցքավորվի և տալիք ունենա մարդուն, որ վերջում իրեն էլ մնա, այլ չսպառվի ամբողջովին։

Տուն ֆիլմի վերլուծություն

Տուն ֆիլմի վերլուծություն

Դիտեք Տուն ֆիլմը և փորձեք վերլուծել հետևյալ քայլերով՝

1. Ներկայացնել երկրագնդի զարգացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները՝ բերելով կոնկրետ օրինակներ

Երկրագնդի զարգացման հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական խնդիրներ՝

օդի աղտոտվածություն, ջրային տարածքների աղտոտվածություն
վառելիքաէներգետիկ թափոնների(ծուխ) հետևանքով առաջացող հիվանդություններ մարդկանց շրջանում
կանաչապատ անտառների հատումներ
անոմալիա
օրական 5000 մարդու մահվան պատճառ է հանդիսանում աղտոտված խմելու ջուրը
1 մլրդ. մարդ չունի հնարավորություն ունենալ խմելու մաքուր ջուր
մոտավորապես 1 մլրդ. մարդ սովի է մատնված

2. Նշել տեղական և համամոլարակային ի՞նչ խնդիրներ են ներկայացվում ֆիլմում։

Ֆիլմում ներկայացվում են մի շարք տեղական և համամոլորակային խնդիրներ՝

սառույցային տարածքների վերացում 30%-ով մոտ 30 տարվա ընթացքում
կանաչապատ տարածքների ջերմաստիճանի բարձրացում
անտառային մեծածավալ հրդեհներ և դրանց հետևանքով կարմիր գրքում գրանցվող ու վերացման եզրին գտնվող կենդանիներ ու բուսատեսակներ
ամբողջ աշխարհում հացահատիկի ավելի քան 50%-ը օգտագործվում է կենդանիների կերերի կամ կենսավառելիքների համար
վառելահողրի 40%-ը կրել է երկարաժամկետ վնաս
ամեն տարի 13 մլն. հեկտար անտառ է վերանում
վերջին 15 տարվա միջին ջերմաստիճանը եղել է երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը
սառցե շերտը 40%-ով ավելի բարակ է, քան 40 տարի առաջ

3. Ամփոփում՝ քո տեսակետը, մտքերը և մոտեցումները ֆիլմում ներկայացված խնդիրների շուրջ

Այս ֆիլմը շատ ազդեցիկ և սովորեցնող էր: Ֆիլմում ներկայացված էր մեր Երկիր մոլորակի ամբողջ պատմությունը, սկզբից մինչև մեր օրեր ու նաև կանխատեսումներ ապագայի հետ կապված; Ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք ցանկանանք կարող ենք մեր իսկ ձեռքերով վերացնել մեր բնակավայրը` մեր մոլորակը, եթե ցանկանանք կարող ենք փրկել այն վերացումից: Այս գլոբար ու ահռելի մեծ բնապահպանական խնդիրները միայն մեկ հոգու խնդիր չէ, այն համամոլորակային խնդիր է, որ պետք է բոլորը ձեռնամուխ լինեն իրենց փոքրիկ քայլերով, որպեսզի փրկենք մեր մայր բնությունը կործանումից: Բոլորը պետք է մեկ անձի պես համախմբված կերպով օգնեն պահպանել այն ինչ ունենք, ու փորձել վերականգնել եղած կորուստները: Այս ամենը մեկ անձի գործ չէ, բայց միևնույն ժամանակ նաև մեկ անձի պատասխանատվության արդյունք կարող է լինել: Ամեն անձ պետք է իր փոքրիկ ներդրումն ունենա այս համամոլորակային խնդիրների լուծմանը: Եկե՛ք փրկենք մեր Երկիր մոլորակը:

Մուլտֆիլմի վերլուծություն

Մուլտֆիլմի վերլուծություն

Ահա մեր էկոլոգիայի առաջին դասը սկսեցինք մի մուլտֆիլմի դիտումից։

մուլտֆիլմը մեր Երկիր մոլորակի և մարդկանց մասին էր։ Երկիրը ասոցացվել էր կղզու և մարդու հետ։ Կղզու վրա մի ծառ և միայնակ մի մարդ կար, ով յուրաքանչյուր նավ տեսնելուց օգնություն էր կանչում։ Մարդիկ մոտենում էին նրան․ մեկը լուսանկարում և հարցազրույց էր վերցնում, մյուսը գալիս ծառը կտրում, տեղը ուրիշ բան տեղադրում գնում էր, մեկ ուրիշը գալիս էր նավթ էր հանում և այլն։ Եվ ի վերո կղզին կարելի է ասել վերացավ։ Այսպես է և մեր Երկիր մոլորակը։ Ինչքան մարդը վնասում է նրան, աղտոտում նրա տարածքը, ոչ բնապահպանական գործողություններ կատարում, մոլորակը սկսում է այսպես ասած վերանալ։ Դրա համար յուրաքանչյուրս պետք է սկսենք ինքներս մեզանից։ Ամեն մեկս մեր բնապահպանական գործողությունները պիտի անի և դրա վրա կենրոնանա։ Եթե այդպես վարվեն բոլորը, վերջում ահռելի արդյունք կստացվի, օգուտ մոլորակի։