՛ Հունվարյան ճամբար ՛ Առաջին շաբաթվա ամփոփում․

Օր առաջին

Երկար սպասված ճամբարային առաջին օրը դպրոցում ինչպես նաև իմ կյանքում։ Իսկապես երկար սպասված էր, չէ որ այսքան տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ լսում էի ճամբարային, ջոկատային աշխատանքի մասին և ավելին, ինքս պիտի դրա մասնակիցը լինեի։ Ջոկատները ըստ մասնագիտական կողմնորոշման էին։ Շնորհակալ եմ ընկեր Մարալին, ընկեր Հասմիկին և ընկեր Ռուզաննային, որ հնարավորություն տվեցին ինձ միանալ Ավագ դպրոցի իսպանախոսների ջոկատին։

Եվ վերջապես․․․ հունվարի 10․․․ ընդհանուր պարապմունքից հետո հասկանում եմ, որ չպետք է գնամ առօրյա դասերիս։ Իսկ ինչպե՞ս պետք է լինի։ Ինքս ինձ այդ հարցը տալիս եմ բայց գիտեմ միայն այն, որ ինչ էլ անենք բնականաբար շատ լավ է անցնելու մեր շատ սիրելի ընկեր Ռուզաննայի հետ։

Հավաքվել էր մի խումբ, որտեղ միմյանց այդքան էլ լավ չէինք ճանաչում։ Ոմանց ընդհանրապես չէինք ճանաչում։ Եվ իհարկե ավանդական դարձած միմյանց ճանաչելու միջոցը ներկայանալն է։ Սկսեցինք ամեն մեկս ներկայանալ։ Այո, ինչ-որ չափով ճանաչեցինք իրար, բայց 3 շաբաթ միասին աշխատելու համար այդքանը բնականաբար բավարար չէր։ Եվ ի՞նչ արեցինք մենք։ Սկսեցինք խաղալ մի խաղ, որի իմաստը այն էր, որ յուրաքանչյուրս ասում էինք մեր մասին մի քանի փաստեր և մեր ընկերները պետք է գուշակեին, թե այդքանից ո՞րն էր ճիշտ։ Հետո ևս մի քանի խաղ խաղացինք, բայց ավելի շատ իմացություններ ստուգելու խաղեր։ Օրնակ հայոց լեզվի բարելավման համար մի խաղ, որը մեզ առաջարկում էր բառի գրելաձևի երկու տարբերակ և պետք է ընտրեինք ճիշտը։ Մյուսը երկու խաղերը փաստեր էր, որոնցից կրկին պիտի կռահեինք կամ միգուցե հիշեինք, թե որն է ճիշտը։

Հիանալի ժամանակ անցկացնելուց հետո ավարտվեց մեր ջոկատային աշխատանքը։ Շատ հաճելի օր էր, հաճելի միջավայրում։ Այնքան հաճելի, որ անգամ մոռացել էինք ժամանակ հասկացողությունը։ Համոզված էի, որ շատ դրական, ակտիվ, բուռն ժամանակ ենք անցկացնելու միասին 😉 :

Օր երկրորդ Կրկին առավոտ․․․ Կրկին պետք է գնանք ջոկատային աշխատանքի։ Բայց այս անգամ արդեն տեղյակ էինք անելիքներից։ Ընդհանուր պարապմունքից հետո բարձրացանք մեր դասասենյակ և սկսեցինք մի շատ հետաքրքիր և տարակարծիք թեմայի շուրջ մեր քննարկումը—բանավեճը։ Զրուցում էինք՝ <<ԿՅԱՆՔԸ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ>> թեմայի շրջանակներում։ Յուրաքանչյուրը իր կարծիքն էր արտահայտում։ Թվարկում էինք լավ և վատ կողմեր, ինչի շնորհիվ առաջանում էին հակասություններ և ստացվում էր հետաքրքրաշարժ մի բանավեճ։ Արդյունքում հանգեցինք մի ընդհանուր եզրակացության։ Ինչպես հասկացա՝ բոլորս քննարկում—բանավեճի սիրահարներ ենք և համոզված եմ հետագայում ևս նման բաներ կանցկացնենք՝ միմյանց հետ ավելի ազատ շփվելով։

Փոքր դահլիճում ներկայացրեցինք <<ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ>> ։ Տեսահոլովակը՝ այստեղ։ Նախագծի շրջանակներում մենք՝ սովորողներս ներկայացնում էինք տարբեր երկրներում Ամանորի տոնախմբությունները, նրանց ազգային ավանդույթները․ ոմանք անգլերեն, ոմանք իսպաներեն-հայերեն։ Մեզ նաև միացել էին միջին դպոցի իսպաներենի խմբի սովորողները։ Շատ բովանդակալից հանդիպում անցկացրեցինք։ Նորանոր հետաքրքիր տեղեկություններ ստացանք և ամենակարևորը հնարավորություն ունեցանք բարելավել իսպաներենը։

Օր երրորդ Ահա եկավ ճամփորդության օրը․ մենք սահադաշտում ենք։ Պատումս կփոխանցի այն տրամադրությունը, որ տիրում էր սահադաշտում։ <<ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱԴԱՇՏ>> ։

Օր չորրորդ Հաջորդ համագործակցային նախագիծը ընկեր Սոֆյա Այվազյանի հետ էր։ Օրվա հետաքրքիր ընթացքը այստեղ՝ <<ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՊԱՏԱՆԻ>> ։

Ապա ունեցանք պատմվածքի քննարկում ընկեր Հասմիկ Ղազարյանի հետ։ Քննարկումը այստեղ՝ <<ԻՆՔՆԱՍՊԱՆ ՏՂԱՆ․ ՌԱՖԱՅԵԼ ԴԻԵՍՏԵ>> ։

Օր հինգերորդ Ինքս կինոման եմ, կարող եմ անվերջ դիտել ֆիլմեր, իսկ դիտել ֆիլմ ընկերներիս հետ․․․․՝ ՛ CAFÉ SOLO ‘ -այս կարճամետրաժ ֆիլմը համարձակության մասին է: <<Որքա՞ն համարձակ պետք է լինի մարդ>>, այն երբեմն խանգարում, երբեմն էլ դառնում է քո հաջողության գրավականը․․․

Այսպիսին էր իմ ճամբարային առաջին շաբաթը, սպասեք հաջորդին 😉

” Ինքնասպան տղան ” Ռաֆայել Դիեստե․ Համագործակցային նախագիծ․

Ահա ևս մեկ համագործակցային նախագիծ։ Այս անգամ՝ <<ԻՆՔՆՔԱՍՊԱՆ ՏՂԱՆ․ ՌԱՖԱՅԵԼ ԴԻԵՍՏԵ>> ընկեր Հասմիկ Ղազարյանի հետ։ Պատմվածքը թարգմանել էր ընկեր Ռուզաննան։

Պատմվածքը կարդալուց հետո եկավ ժամանակը այն քննարկելու։ Նրանց համար՝ ովքեր չգիտեն պատմվածքի բովանդակությունը, հիմա համառոտ պատմեմ։ Պատմվածքը մի թափառաշրջիկի մասին է, ով մտնում է պանդող, մի խղճուկ ընթրիք է անում և քանի որ գումար չունի վճարելու համար, հորինում է մի շատ հետաքրքիր պատմություն և սկսում է պատմել այնտեղի հաճախորդներին։ Իր պատմությունը այնքան գրավիչ է լինում, որ մարդիկ անգամ միմյանց հետ վիճում էին դրա շուրջ և հարբում։ Այսպիսով այնքան են հարբած լինում, որ չեն նկատում, թե ինչպես է թափառաշրջիկը առանց վճարելու հեռանում պանդոկից։ Այսքանը․․․

Այսպիսոով ընկեր Հասմիկի հարցին, թե ինչի մասին էր պատմվածքը, մենք պատմեցինք բովանդակությունը։ Իսկ հաջորդ հարցին, թե թափառաշրջիկը վճարե՞ց վերջում թե ոչ, մենք միաձայն ասեցինք, որ ոչ, չէ որ այդպես էր գրված։ Բայց սրան հաջորդեց հաջորդ հարցը․․․ Արդյոք չվճարե՞ց։ Կրկին պնդում էինք, որ ոչ, բայց այս անգամ կարծես այդքան էլ վստահ չէինք։ Եվ վստահ լինելու համար, սկսեցինք ավելի խորը նայել հարցին։ Մտածում մտածում էինք և ոչ մի կերպ ուրիշ մտքի չէինք հանգում։ Եվ ինքներս մեզ հարց տալիս․․․ Բայց ինչպե՞ս կարող է վճարած լիներ, չէ որ այդ ամենը հորինել էր, որ չվճարեր։ Երկար քննարկումից հետո վերջապես հասկացանք պատմվածքի բուն իմաստը և մեզ այդքան տարօրինակ թվացող հարցի պատասխանը։

Այո թափառաշրջիկը միանշանակ վճարել էր, բայց իհարկե սովորական գումարով չէ։ Իսկ ինչպե՞ս․․․ Նա իր հորինած պատմությունով էր վճարել։ Չէ որ ասացի, այնքան հետաքրքիր պատմություն էր պատմել, որ բոլորը բանավիճում էին և խմում։ Եվ այսքանից հետո իր արած վատությունը, որ չէր վճարել պանդոկպանին իր վերցրածի համար, այսպես ասած չեղյալ եղավ։ Ինչպե՞ս․․․ Միանգամայն այնտեղի հաճախորդները այսքանից հետո իրենց բոլոր ծանոթներին ամեն հնարավոր ժամանակ կպատմեին, որ մի պանդոկում մի երիտասարդ կա, որ այսպիսի բաներ է պատմում։ Եվ շատ մարդիկ կսկսեին հաճախել այդ պանդոկ․ օգուտ կլիներ պանդոկպանին և միանշանակ օգուտ կլիներ թափառաշրջիկին՝ նա աշխատանք կունենար՝ որով կվարձատրվեր։ Բայց մի հարց է առաջանում այստեղ․․․ Արդյո՞ք նա կհամաձայնվեր աշխատել, չէ որ թափառաշրջիկ լինելը իր էությունն էր։ Բայց կարծում եմ ամեն ինչ հնարավոր է, իրավիճակից կախված։

Այսպիսով ինչպես հասկացաք շատ հետաքրքրաշարժ քննարկում ենք ունեցել։ Սովորեցինք մտածել, հասկանալ դիմացինի կարծիքը և ամենակարևորը հասկանալ պատմվածքի ասելիքը, ոչ թէ հասկանանք թե ինչ է գրված։ Եվ ահա ավարտեցինք․․․ սպասենք հաջորդ քննարկմանը։

” Ստեղծագործ Պատանի ” համագործակցային նախագիծ․

Այսօր ունեցանք համգործակցային նախագիծ՝ <<ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՊԱՏԱՆԻ>> ընկեր Սոֆյա Այվազյանի հետ։ Նախագծի շրջանակներում կարդում-քննարկում էինք մեր հասակակից սեբաստացիների ստեղծագործությունները։

Ընթերցեցինք երեք ստեղծագործություն։ Իմ տեսանկյունից ակնհայտ է, որ երեքն էլ գրվել են էմոցիոնալ դաշտի վրա և կարծում եմ, որոշ չափով խնդիրները չափազանցվել են։ Բայց, իհարկե, գրողները սովորական առօրյա կյանքով ապրող մարդիկ չեն եղել։ Յուրաքանչյուրը գրել է՝ գրվածքի մեջ պատմելով, բայց միևնույն ժամանակ թաքցնելով իրողությունը։ Կարող եմ ասել, համամարդկային պատմվածքներ էին, քանի որ խմբում շատ էինք, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ, բայց ամենքս ստեղծագործությունների մեջ մեզ գտանք։ Մեկի մեջ ամբողջովին, մյուսների մեջ միգուցե որոշ չափով։ Եվ հենց այս պատճառով էլ երեքն էլ շատ եմ հավանել, քանի որ գրողը հասկացել է, որ պետք է այնպես գրի, որ յուրաքանչյուր ընթերցող յուրովի հասկանա գրվածքը։ Այսքան ասածիցս էլ երևի հասկացաք, որ դժվար եմ կողմնորոշվել, թե որն եմ ամենաշատը հավանում։ Բայց եկա այն մտքին, որ ամենից շատ հավանել եմ << Արդյոք լսու՞մ ես այդ ձայնը>> ստեղծագործությունը, քանի որ ամբողջովին իմ զգացածով հասկացա դրա ասելիքը և իրողությունը։

Հեղինակները անանուն էին և միայն քննարկման վերջին շրջանում կիմանանք, թե ովքեր են։ Ինձ անչափ հետաքրքիր է իմանալ, քանի որ այսքան ժամանակ իրենց հետ մի դպրոցում եմ սովորել, միգուցե ընկերներ ենք, և ես մինչև հիմա չգիտեի նրանց այս տաղանդի մասին։ Միայն կասեմ շնորհակալություն և միշտ ստեղծագործեք։

Ահա կադրեր այսօրվա հետաքրքրաշարժ քննարկումից․

” Անմոռանալի այցելություն սահադաշտ “

Հիշու՞մ եք, որ ասում էի հրաշալի օր է սպասվում․․․ Այո այո, եկել է ժամանակը սկսելու այդ օրը։ Ի՞նչ պետք է անենք այսօր։ Պետք է գնանք երկար սպասված մեր սահադաշտը։ Առավոտյան հնաևավորինս շուտ հասանք դպրոց, որպեսզի շուտ սկսենք մեր օրը։ Բայց դե իհարկե, ունեինք ուշացողներ։ Այսպիսով․․․ ճանապարհվեցինք։ Հասանք, ստացանք մեր չմուշկները և շտապեցինք դրանք հագնելու․․․ Եվ ահա դուրս եկանք սահադաշտ։ Մի հրաշալի տարածք, որտեղ բոլորս վազելով ներս մտանք։ Մեզնից ոմանք գիտեին սահել, իսկ ովքեր չգիտեին, այնտեղի հիասքանչ մարզիչները այնպես արեցին, որ այդ կարճ ժամանակում ինչ-որ չափով սովորեցին։

Ամեն ինչ այսպես ասած <<չափից դուրս>> հաճելի էր։ Երկու ջոկատով, երկու խումբ ընկերներով և ուսուցիչներով մի տեղ էինք գտնվում։ Միասին սահում, ինչու չէ նաև միասին ընկնում, միասին սովորում և ամենակարևորը բոլորս միասին այդ ամենից հաճույք ստանում։ Իհարկե, էլ ինչ խմբակային այցելություն առանց տարբեր բովանդակության նկարների 😉 Ահա հիմա կտեսնեք դրանցից մի քանիսը։

Ահա ավարտվեց սահելու ժամանակը։ Բոլորս տխուր դեմքերով դուրս եկանք։ Բայց ոմանք, ինչպես և ես, չլսեցինք ուսուցիչներին և չարաճճիների նման ևս մի քանի շրջան ավել սահեցինք ։)

Բառերով չեմ կարող բացատրել և պատմել, թե ինչպիսի արկածներով լի, հումորային և հետաքրքիր ժամանակ ենք ունեցել։

Շնորհակալ եմ բոլորիցդ այսպիսի օր ունենալու համար 😉

” ՄՌՏ ” Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա․

Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան (MRI) միջուկային մագնիսական ռեզոնանսի երևույթի միջոցով ներքին օրգանների և հյուսվածքների հետազոտման համար տոմոգրաֆիկ բժշկական պատկերների ստացման մեթոդ է: ՄՌՏ-ն չի օգտագործում ռենտգենյան ճառագայթներ կամ իոնացնող ճառագայթներ, որոնք տարբերում են այն համակարգչային տոմոգրաֆիայից (CT) և պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայից: Համեմատած CT-ի հետ, MRI-ն հաճախ ավելի ժամանակատար և աղմկոտ է, և սովորաբար պահանջում է, որ թիրախը գտնվի նեղ թունելում: Բացի այդ, որոշ բժշկական իմպլանտներ կամ այլ ոչ շարժական մետաղներ ունեցող մարդիկ իրենց մարմնի ներսում կարող են չկարողանալ ապահով կերպով MRI անցնել:

Միջուկային մագնիսական ռեզոնանսի մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել մարդու մարմինը՝ հիմնվելով մարմնի հյուսվածքների ջրածնով հագեցվածության և դրանց մագնիսական հատկությունների առանձնահատկությունների վրա՝ կապված տարբեր ատոմներով և մոլեկուլներով շրջապատված լինելու հետ: Ջրածնի միջուկը բաղկացած է մեկ պրոտոնից, որն ունի սպին և փոխում է իր տարածական կողմնորոշումը հզոր մագնիսական դաշտում, ինչպես նաև, երբ ենթարկվում է լրացուցիչ դաշտերի, որոնք կոչվում են գրադիենտ և արտաքին ռադիոհաճախականության իմպուլսներ, որոնք կիրառվում են պրոտոնին հատուկ ռեզոնանսային հաճախականությամբ, տվյալ մագնիսական դաշտում: Հիմնվելով պրոտոնի (սպինների) պարամետրերի և դրանց վեկտորի ուղղությունների վրա, որոնք կարող են լինել միայն երկու հակադիր փուլերում, ինչպես նաև դրանց կցումը պրոտոնի մագնիսական մոմենտին, հնարավոր է պարզել, թե որ հյուսվածքներում է գտնվում ջրածնի որոշակի ատոմը։ գտնվում է. Երբեմն կարող են օգտագործվել նաև գադոլինիումի կամ երկաթի օքսիդների վրա հիմնված MR հակադրություններ:

Առաջին տոմոգրաֆներն ունեցել են 0,005 T մագնիսական դաշտի ինդուկցիա, և դրանց վրա ստացված պատկերների որակը ցածր է եղել։ Ժամանակակից տոմոգրաֆներն ունեն ուժեղ մագնիսական դաշտերի հզոր աղբյուրներ: Որպես այդպիսի աղբյուրներ՝ օգտագործվում են և՛ էլեկտրամագնիսները (սովորաբար մինչև 1-3 Տ, որոշ դեպքերում՝ մինչև 9,4 Տ), և՛ մշտական ​​մագնիսները (մինչև 0,7 Տ)։ Այս դեպքում, քանի որ դաշտը պետք է շատ ուժեղ լինի, օգտագործվում են գերհաղորդիչ էլեկտրամագնիսներ, որոնք գործում են հեղուկ հելիումում, և հարմար են միայն շատ հզոր, նեոդիմումային, մշտական ​​մագնիսները։ Մշտական ​​մագնիսներով ՄՌՏ սկաներներում հյուսվածքների մագնիսական ռեզոնանսային «արձագանքը» ավելի թույլ է, քան էլեկտրամագնիսականներինը, ուստի մշտական ​​մագնիսների կիրառման դաշտը սահմանափակ է։ Այնուամենայնիվ, մշտական ​​մագնիսները կարող են լինել, այսպես կոչված, «բաց» կոնֆիգուրացիայի, որը թույլ է տալիս հետազոտել շարժման մեջ, կանգնած դիրքում, ինչպես նաև բժիշկների մուտքը հիվանդին հետազոտության ընթացքում և մանիպուլյացիաներ (ախտորոշիչ, բուժական) հսկողության տակ իրականացնելիս: MRI – այսպես կոչված ինտերվենցիոն MRI:

Սրտի իրական ժամանակի մոնիտորինգ ՄՌՏ տեխնոլոգիաների միջոցով
Ժամանակակից տեխնոլոգիաները և համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը հանգեցրել են այնպիսի մեթոդի առաջացմանը, ինչպիսին է վիրտուալ էնդոսկոպիան, որը թույլ է տալիս կատարել CT կամ MRI պատկերված կառույցների եռաչափ մոդելավորում: Այս մեթոդը տեղեկատվական է, եթե անհնար է էնդոսկոպիկ հետազոտություն անցկացնել, օրինակ՝ սրտանոթային և շնչառական համակարգերի ծանր պաթոլոգիայի դեպքում։ Վիրտուալ էնդոսկոպիայի մեթոդը կիրառություն է գտել անգիոլոգիայի, ուռուցքաբանության, ուրոլոգիայի և բժշկության այլ ոլորտներում։ Ուսումնասիրության արդյունքները պահվում են հիվանդանոցում DICOM ձևաչափով և կարող են փոխանցվել հիվանդին կամ օգտագործվել բուժման դինամիկան ուսումնասիրելու համար:

Թարգմանչական աշխատանք․ անգլերենից—հայերեն․

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանությունը կյանքի գիտական ​​ուսումնասիրությունն է։ Այն բնական գիտություն է, որն ունի լայն շրջանակ, բայց ունի մի քանի միավորող թեմաներ, որոնք կապում են այն որպես միասնական, համահունչ ոլորտ: Օրինակ, բոլոր օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնք մշակում են գեներում կոդավորված ժառանգական տեղեկատվությունը, որը կարող է փոխանցվել ապագա սերունդներին: Մեկ այլ կարևոր թեմա էվոլյուցիան է, որը բացատրում է կյանքի միասնությունն ու բազմազանությունը։ Էներգիայի վերամշակումը նույնպես կարևոր է կյանքի համար, քանի որ այն թույլ է տալիս օրգանիզմներին շարժվել, աճել և վերարտադրվել: Վերջապես, բոլոր օրգանիզմներն ի վիճակի են կարգավորել իրենց ներքին միջավայրը:

Կենսաբանները կարողանում են ուսումնասիրել կյանքը կազմակերպման մի քանի մակարդակներում: Բջջի մոլեկուլային կենսաբանությունից մինչև բույսերի և կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, ինչպես նաև պոպուլյացիաների էվոլյուցիա։ Հետևաբար, կենսաբանության մեջ կան բազմաթիվ ենթագիտություններ, որոնցից յուրաքանչյուրը սահմանվում է իրենց հետազոտական ​​հարցերի բնույթով և այն գործիքներով, որոնք նրանք օգտագործում են: Ինչպես մյուս գիտնականները, կենսաբաններն օգտագործում են գիտական ​​մեթոդը՝ դիտարկումներ անելու, հարցեր առաջադրելու, վարկածներ առաջացնելու, փորձեր կատարելու և շրջապատող աշխարհի մասին եզրակացություններ կազմելու համար։

Երկրի վրա կյանքը, որն առաջացել է ավելի քան 3,7 միլիարդ տարի առաջ, չափազանց բազմազան է: Կենսաբանները ձգտել են ուսումնասիրել և դասակարգել կյանքի տարբեր ձևերը՝ սկսած պրոկարիոտային օրգանիզմներից, ինչպիսիք են արխեաները և բակտերիաները մինչև էուկարիոտիկ օրգանիզմներ, ինչպիսիք են պրոտիստները, սնկերը, բույսերը և կենդանիները: Այս տարատեսակ օրգանիզմները նպաստում են էկոհամակարգի կենսաբազմազանությանը, որտեղ նրանք մասնագիտացված դեր են խաղում սննդանյութերի և էներգիայի ցիկլավորման մեջ իրենց կենսաֆիզիկական միջավայրի միջոցով:

” Երաժշտությունը մեր կյանքում․․․ ” անհատական նախագիծ.

Հեղինակ՝ Մարի Ղազարյան

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանների սովորողներ։

ժամանակահատվածը՝ շուրջտարյա։

Նպատակը՝ կարդալ, ուսումնասիրել, բացահայտել հայտնի երաժիշտների կյանքը, գործունեությունը։ Բացահայտել երաժշտության դերը մեր կյանքում։

Ընթացքը՝  Նախապես ուսումնասիրել երաժշտագետների կյանքը, ստեղծած գործերը։

Արդյունքում՝ տեսանյութեր, ռադիոնյութեր, պատումներ։

Արդյունքը՝ տեսանյութի տեսքով տեսնել այստեղ՝ ” Երաժշտությունը մեր կյանքում “անհատական նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐՈՒՄ․

Հիտլերյան Գերմանիայի ծրագրերում ԽՍՀՄ տարածքը զավթելուց հետո բաժանվելու էր մի քանի մասերի։ Դրանցից մեկը կրում էր «Կովկաս» անունը՝ Թբիլիսի կենտրոնով և իր կազմում «Հայաստանի կոմիսարիատով»։ Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Ստեղծվել էր «Հայկական ազգային խորհուրդ» (նախագահությամբ Արտաշես Աբեղյանի), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրելով ֆաշիստական Գերմանիայի հետ, փաստորեն օգնում էր նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942թ. վերջ – 1943թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։

” The Wolf and the Kid ” թարգմանություն․

There was once a little Kid whose growing horns made him think he was a grown-up Billy Goat and able to take care of himself. So one evening when the flock started home from the pasture and his mother called, the Kid paid no heed and kept right on nibbling the tender grass. A little later when he lifted his head, the flock was gone.

He was all alone. The sun was sinking. Long shadows came creeping over the ground. A chily little wind came creeping with them making scary noises in the grass. The Kid shivered as he thought of the terrible Wolf. Then he started wildly over the field, bleating for his mother. But not half-way, near a clump of trees, there was the Wolf!

The Kid knew there was little hope for him.

“Please, Mr. Wolf,” he said trembling, ” I know you are going to eat me. But first please pipe me a tune, for I want to dance and be marry as long as I can.”

The Wolf liked the idea of a little music before eating, so he struck up a merry tune and the Kid leaped and frisked gaily.

Meanwhile, the flock was moving slowly homeward. In the still evening air the Wolf’s piping carried far. The Shepherd Dogs pricked up their ears.They recognized the song the Wolf sings before a feast, and in a moment they were racing back to the pasture. The Wolf’s song ended suddenly, and as he ran, with the Dogs at his heels, he called himself a fool for turning piper to please a Kid, when he should have stuck to his butcher’s trade.

Do not let anything turn you from your purpose.

Մի անգամ մի փոքրիկ երեխա կար, որի աճող եղջյուրները նրան ստիպեցին մտածել, որ ինքը մեծ Բիլի Այծ է և կարող է հոգ տանել իր մասին: Այսպիսով, մի երեկո, երբ հոտը տուն գնաց արոտավայրից, և նրա մայրը զանգահարեց, Երեխան ուշադրություն չդարձրեց և շարունակեց կծել նուրբ խոտը: Քիչ անց, երբ նա գլուխը բարձրացրեց, հոտը չկար։

Նա բոլորովին մենակ էր։ Արևը խորտակվում էր։ Երկար ստվերները սողում էին գետնին։ Մի ցրտաշունչ քամի եկավ նրանց հետ սողալով խոտերի մեջ սարսափազդու ձայներ արձակելով: Երեխան դողում էր, երբ մտածում էր սարսափելի Գայլի մասին: Հետո նա կատաղի սկսեց դաշտի վրայով, մոր համար փթթելով։ Բայց ոչ կես ճանապարհին, ծառերի մի կույտի մոտ Գայլն էր։

Երեխան գիտեր, որ նրա համար քիչ հույս կա:

«Խնդրում եմ, պարոն Գայլ», – ասաց նա դողալով, – ես գիտեմ, որ դուք ինձ ուտելու եք: Բայց նախ խնդրում եմ ինձ մի մեղեդի ձայնագրեք, քանի որ ես ուզում եմ պարել և ամուսնանալ այնքան, որքան կարող եմ:

Գայլին դուր եկավ ուտելուց առաջ մի քիչ երաժշտության գաղափարը, այդ պատճառով նա մի ուրախ մեղեդի հնչեց, իսկ Ուլիկը ցատկեց և ուրախ թրթռաց:

Մինչդեռ հոտը դանդաղ շարժվում էր դեպի տուն։ Հանգիստ երեկոյան օդում Գայլի խողովակները հեռու են տարվել: Հովիվ շները ցցեցին իրենց ականջները: Նրանք ճանաչեցին այն երգը, որը Գայլը երգում է խնջույքից առաջ, և մի պահ նրանք վազեցին դեպի արոտավայր: Գայլի երգը հանկարծ ավարտվեց, և երբ նա վազում էր, շները կրունկների տակ դրած, նա իրեն հիմար էր անվանել, որ երեխուն հաճոյանալու համար ծխամորճ էր անում, այն դեպքում, երբ նա պետք է հավատարիմ մնար իր մսավաճառի արհեստին:

Թույլ մի տվեք, որ որևէ բան ձեզ շեղի ձեր նպատակից:

՛ “Ակներ”-ը ձմեռային Արատեսում ՛

2 ամիս է ինչ Ավագ դպրոցի <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթի անդամ եմ։ Դեկտեմբերի 18-ին առաջին անգամ խմբի հետ մեկնեցի Վայոց ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն՝ ուսումնական եռօրյա ճամփորդության։ Ավելի լավ ճանաչեցի ընկերներիս և հասկացա, որ խումբը միայն երգ ու պարի համար չէ, այլ մի ամբողջ ընտանիք է։ 3 օր պարեցինք և երգեցինք, այցելեցինք Հերմոն գյուղ՝ հրեական գերեզմանատուն՝ նախօրոք տեղեկություններ հավաքելով հրեական մշակույթի մասին։ Պատրաստեցինք՝ ավանդական տոնական քաղցրուտեստ <<Ամանորյա Տարեգաթա>>։ Ժամերություն ունեցանք Արատեսի վանքում։ Առավոտները սկսում էինք զվարճալի մարզական վերկացով։ Ապա պատրաստում մեր նախաճաշը, հետո շրջայցներ և ուսումնասիրություններ կատարում, ապա կրկին պատրաստում մեր օրվա ուտելիքը։ Անչափ հաճելի և ուսուցանող ժամանկ ենք անցկացրել։ Ահա հատվածներ մեր հրաշքներով լի երեք օրերից։

” Ծառերը ” Հերմանե Հեսսե․

Ծառերը։ Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Առաջադրանքներ`

1․ Բացատրե՛ք այս հատվածի փոխաբերական իմաստը․,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։

Կարծում եմ ասելիքը այն է, որ դժվարությունների և անկարողությունների միջով անցած մարդը ավելի ուժեղ է դառնում, չկոտրվող է, եռանդուն։
 

2․ Ըստ ստեղծագործության՝ ի՞նչ է երջանկությունը։ Համաձա՞յն եք հեղինակի հետ։ Հիմնավորե՛ք։

Ըստ ստեղծագործության երջանկությունը հասկացողության մեջ է։ Այս ստեղծագործության մեջ ծառերին հասկացողն էր երջանիկ։ Ես այն վերագրեցի մարդկանց և նույն բանն է` երջանիկ է այն մարդը`ով ունենալով իր սեփական կարծիքը և միտքը, միշտ լսում, հասկանում և ընդունում է դիմացինին։ ԵՒ այդ ժամանակ և′ իրեն է հաճելի և′ դիմացինին։

3. Մեկնաբանի’ր հետևյալ տողերը` «Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ»:

Ասվում է, որ կյանքը միանշանակ հեշտ չէ, բայցևայնպես դժվար էլ չէ։ Մարդիկ կիսվում են երկու խմբի` մի մասը մտածում է հեշտ է, մյուսը` դժվար։ Բայց դրանք մարդու միջից խոսացող, այսպես ասած մանկական ես-ն է։ Բայց ասվում է, որ պետք է թողնենք, որ Աստված խոսի մեր մեջ և այդ ժամանակ բոլոր ավելորդ մտքերը կհեռանան։ Պետք չէ ապրել այն կյանքով, որը մեզ կհեռացնի մեր հիմքից։ Ապրել այնպես, որ մնաս նույնը բոլոր իրավիճակներում։ Բայց պետք է հասկանալ, որ Հայրենիքը երկիրը կամ տունը չէ։ յուրաքանչյուրիս հայրենիքը իր մեջ է։

Create your website with WordPress.com
Get started