Տերյանական բառարան

Տերյանական բառարան

Առաջադրանքներ. Երկու արքա ու երկու լաբիրինթոս

Առաջադրանքներ. Երկու արքա ու երկու լաբիրինթոս

1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ. Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ, ստորագրել, վերանայել, արտահայտել, վերակառուցել, արտագրել։

 2․ Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

(Իրադարձություններ) իրադարձություններով առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի (անուն) անվան հետ: Այդ ֆրանսիացին (արկածներ) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով (ծառայություն) ծառայությունը թողեց՝ ռազմական (կարգապահություն) կարգապահությունների հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն (տարեկան) տարեկանում Ֆրանսիայի (ակադեմիա) ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան (Պերու) Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական (չափումներ) չափումներով Երկրի սեղմվածությունը (որոշել) որոշելու նպատակ ուներ:

Այդ (աշխատանքներ) աշխատանքները (ավարտել) ավարտելուց հետո պիտի իր (գործ) գործին դառնար, սակայն, փոխանակ (ընկերների) ընկերների հետ նավ (նստել) նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա (մայրցամաք) մայրցամաքը, որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր (եվրոպացիներ) եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների (հյուսվածք) հյուսվածքներով խճողված թավուտները (կացիններ) կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ) հովիտը: Այնտեղ ճամփորդները (լաստանավ) լաստանավ հյուսեցին և (ջրապտույտներ ու ջրվեժներ) ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա (գետ) գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները (լաստանավ) լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ (հանդերձանք) հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտ) որոտով ներքև էր սուրում վայրի (կիրճեր) կիրճերով: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածություն) տարածությունում, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր (ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ) ճյուղերով,գետախորշերով,գետաբազուկներով: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ (փոխել) փոխել:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները (թերահավատություն) թերհավատության աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու (օր) օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

3․ Մեկնաբանիր տրված տեքստը՝ նշելով.

1․ Ինչի՞ խորհրդանիշն է լաբիրինթոսը։

Ինչպես հասկացանք ըստ տեքստի լաբիրինտոսը դա թագավորի կողմից պատրաստված տեղ էև, որով նա փորձում էր ցույց տալ իր իշխանությունը և որից որ երբեո ոչ ոք չէր կարողացել դուրս գալ: Եվ հենց տեքստի մեջ էլ նշում է, որ այն շփոթության տեղ է:

2․ Ո՞ր լաբիրինթոսից է ավելի հեշտ ազատվել և ինչո՞ւ։

Նախ սկսենք նրանից, որ Արաբիայի թագավորի ասած լաբիրինթոսը իրականում անապատն էր ՝ ազատությունը: Բայց ըստ իմաստի և ասելիքի ոչ մի ՚՚ լաբիրինթոսից ՚՚ էլ հեշտ չէր դուրս գալը, ուղղակի յուրաքանչյուրը իրենն էր գովում: Ինչպես տեսանք Բաբելոնի թագավորի սարքած լաբիրինթոսից, որից երբեք որևէ մեկը դուրս չէր կարողացել գալ, Արաբիայի թագավորը դուրս եկավ միայն Աստծո օգնությամբ: Այսպիսով կարող ենք վստահ ասել, որ երկու ՚՚ լաբիրինթոսից ՚՚ էլ միայն Աստծո օգնությամբ էր հնարավոր դուրս գալ:

3.Ո՞րն է հեղինակի ասելիքը (մեկ նախադասությամբ ամփոփիր կամ բեր համապատասխան ասույթ կամասացվածք)։ Առանձնացրու այն նախադասությունը, ուր խտացած է ասելիքը։

Հիմնական ասելիքը երևի այն էր, որ վատություն անողին վատությամբ պետքչէ պատասխանել և ամենակարողի կամքը ինչ կհրամայի դա անես: Չսպանես նրան, ով փորձել է քեզ սպանել, այլ ուղղակի թողնես իրեն իր ճանապարհիով գնա:

Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։

Սա է իմ համար գլխավոր տողերը: Քանի որ ասվում է, որ Արաբիայի թագավորի լաբիրինթոսը չունի փակ պատեր, այնտեղից դուրս գալու արգելք չկա, այլ ազատ անապատ է և դրանով ուզում էր ասել, որ նա վատությանը նույն կերպ չի պատասխանում:

Տեքստ

Երկու արքա ու երկու լաբիրինթոս

Խորխե Լուիս Բորխես

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։

Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա, անարգված ու շփոթված, թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց ու գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքը Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։

Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր բոլոր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։ Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց.

-Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։

Հետո կապերն արձակեց և թողեց անապատում։ Նա սոված ու ծարավ՝ մեռավ։

Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում։

՛ Մայիսից — Մայիս ՛ հավաք-ամփոփում

՛ Մայիսից — Մայիս ՛ հավաք-ամփոփում

2022 թվականի մայիսից մինչև հիմա ՝ 2023 թվականի մայիս շատ հետաքրքիր բամեր են փոխվել իմ կրթական ծրագրի մեջ։ Դե նախ սկսեմ, որ անցած տարին իշմ առաջին տարին էր կրթահամալիրում և հենց մայիսը շատ զբաղված ամիս էր։ Առջևում էին քննություններն ու վերջին զանգը։ Այս իսկ պատճառով չեմ կարողացել մասնակցել շատ հանդիպումների, հունիսյան ճամբադին և որոշ ճամփորդությունների։ Սակայն այդ ամենի փոխարեն մենք ուսուցիչների հետ պատրաստվում էինք քննություններին, չշեղվելով մեր 9-րդ դասարանի ծրագրից։ Այս ամենի շնորհով էլ ես շատ հաջող հանձնեցի բոլորը և տեղափոխվեցի արձակուրդային-ճամփորդական ամառ: Ամառը ոդոշ ճամփորդությունների, որոնք կարող եք գտնել բլոգիս << ճամփորդություններ >> բաժնում։ Հետո արդեն սկսվեց ուսումնական տարին, որը ավելի հագեցած էր: Այս տարին դե բնականաբար սկսվեց ճամփորդություններով: Հետո արդեն ավելի շատ սկսեցի մասնակցել կլոր սեղանների, հանդիպումների և այլն: Այս տարվա կրթական ծրագիրը տարբերվում էր, քանի որ արդեն ավագ դպրոցի սովորող էի: Ընտրեցի իմ երեք ընտրությունները ՝ անգլերեն, իսպաներե և աշխարհագրություն: Տարին նորություն էր նաև նրանով, որ նոր ծրագիր դարձավ հետազոտական աշխատանքները: Ես ընտրել եմ մի շատ հետաքրքիր և ծավալուն թեմա ՝ Հայաստանի և Իսպանիայի պետական կարգը: Սեպտեմբերից սկսած աշխատանքներ եմ կատարում, գրում ջնջում, շտկումներ կատարում: Եվ ահա արդեն այն գրեթե պատրաստ է և հունիսյան ճամբարի ժամանակ ներկայացնելու եմ: Սա իրոք հետաքրքիր նորամուծություն է, սակայն միակ մինուսը, մեր լարվելն ու զբաղվածությունն է:

Այս տարվա ընթացքում կատարեցի մի շարք նախագծեր: Որպեսզի հերթով չթվեմ, նախագծերը ևս կարող եք տեսնել բլոգիս << նախագծեր և պատումներ բաժնում >>: Դե հետո ըստ կարգի անցել եմ հունվարյան ճամբարի, որի ընթացքում ևս կատարել եմ նախագծեր, աշխատել հետազոտականիս վրա և այլն:

Կարող եմ վստահ ասել, որ այս տարին ինձ համար եղել է հետաքրքիր նորարաությունների տարի, որը ինձ շատ է օգնել: Օգնել է զարգացնել մի շարք կարողություններ, կողմնորոշվել տարբեր ոլորտներում և վերջապես մասնագիտության հարցում: Կարծում եմ հունիսյան ճամբարը, ամառային ճամբարները ևս շատ հետաքրքիր կանցնեն և նոր կրթական տարին կսկսեմ ավելի շատ նախագծերով և նոր գործնական և կրթական ընթացքներով:

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

Դերբայներ

Ընդգծիր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում ` բացելով իրենց կարմիր թերթերը:
Մանասը քար ու կիր էր թափում ` մինչև ծնկները վեր քաշած:
Առաքելը, աչքի տակով նայելով շարած պատին, հերսոտեց:
Գերանի վրա նստելով՝ Առաքելը նայեց մոտեցող մարդկանց:
Գյուղի ունևոր մարդիկ, արագ-արագ իրար հրելով, շարժվեցին դեպի Առաքելի տունը:
Մեր ձիերը, երկար վազքից հոգնած, բարձրանում էին քարոտ արահետը:

Ածանցավոր բայեր

Գրիր 5-ական սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանցներ ունեցող բայեր:

Սոսկածանցավոր — մեծանալ, վախենալ, գտնել, կորչել, քարանալ

Պատճառական — խաղացնել, քայլեցնել, քարացնել, վախեցնել, շտապեցնել

Բազմապատկական — կտրատել, խոցոտել, հոտոտել, պատռտել, թռչկոտել

Կրավորական — կառուցվել, հեռացվել, գրվել, կարդացվել, սիրվել։

Հետևյալ բառերից կազմիր ածանցավոր բայեր՝ ընդգծելով ածանցը

հանգիստ — սոսկածանցավոր — հանգստանալ
կծել — բազմապատկական — կծոտել
սիրել — կրավորական — սիրվել
վազել — պատճառական — վազեցնել
թռչել — բազմապատկական — թռչկոտել
նվիրել — կրավորական — նվիրվել

Կատարիր բառակազմական, ձևաբանական, շարահյուսական վերլուծություն

Ձյան սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Դրանք գյուղի տներն էին։

Բառակազմական վերլուծություն

ձյան – պարզ
սպիտակության – պարզ ածանցավոր
վրա – պարզ
վերև – պարզ
ես – պարզ
նշմարել – պարզ
փոքրիկ – պարզ ածանցավոր
սև – պարզ
կետեր – պարզ
դրանք – պարզ
գյուղի – պարզ
տներ – պարզ

Ձևաբանական վերլուծություն

ձյան – գոյական, սեռական հոլով
սպիտակության – գոյական, սեռական հոլով
վրա – կապ
վերևից – գոյական, բացառական հոլով
ես – անձնական դերանուն
նշմարեցի – գոյական, բացառական հոլով
փոքրիկ – որակական ածական
սև – որակական ածական
կետեր – գոյական, ուղղական հոլով
դրանք – ցուցական դերանուն
գյուղի – գոյական, սեռական հոլով
տներն էին – բայ

Շարահյուսական վերլուծություն

ձյան – հատկացուցիչ
սպիտակության վրա – տեղի պարագա
վերևից – տեղի պարագա
ես – ենթակա
նշմարեցի – ստորոգյալ
փոքրիկ – որոշիչ
սև – որոշիչ
կետեր – ողիղ խնդիր
դրանք – ենթակա
գյուղի – հատկացուցիչ
տներն էին – ստորոգյալ

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

3) Հենց այսօր դու գործ կստանաս և համաձայնելով՝ վաղվանից կսկսենք աշխատել:

4) Մեզ մոտ աշխատանքի անցնողները, պարտավորվում են պատասխանել իմ մի քանի հարցերին: 

5) Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհի լավագույններից մեկը համարվող, հայտնի գրադարանում:

6) Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը։

7) Ամեն ինչ աղոթքով չես կարող անել չնայած տատիս՝ միշտ աղոթքի զորությանը ապավինելը։

8) Քսանհինգ տարեկան չլինելով՝ հասցրել էր արդեն երկու գյուտ արտոնագրել:

9) Չե՞ք նեղանում իմ համարձակ խոսելուց:

10) Գաբրիելը չէր թաքցնում՝ իր կապված լինելը ինչ-որ կասկածելի անձանց հետ: 

2. Տրված նախադասությունների երկրորդական բաղադրիչը փոխակերպիր դերբայական դարձվածի։

30) Հետագայում, այդ բնակավայրը, որ գյուղի է վերածվել, եղել է Բագրատունիների նախարարական ոստանն:

31) Նրանց, ով ընթանում է դեպի լույսի աղբյուրը, ոգին ու երազանքն անհնար է սպանել:

32) Ճշմարիտ հայրենասիրությունը չի կարող լինել, եթե մարդ սեր չի տածում սեփական լեզվի հանդեպ: 

34) Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկն այն է, որ նա իր և այլոց կարծիքների հետ հաշվի է նստում:

35) Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել բոլոր հայ ծովակալներին, ովքեր ծառայում էին նավատորմի տարբեր միավորումներում։

36) Ես չեմ կարող վերարտադրել այդ պատմությունը, որը բիթլիսահայերենի ու ամերիկահայերենի յուրահատուկ շաղախ է արվել:

37) Այն ժողովուրդի ոգին, որն ապրել է ցանկանում, անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացնի:

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1․ Փոխել դերբայական դարձվածիշարադասությունը երկու ձևով։

 Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

  • Ճանաչելով Սարյանի արժանիքները ՝ այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան:
  • Այդ ընտանիքը, աշխատում էր գրավել նրան ՝ ճանաչելով Սարյանի արժանիքները:

Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

  • Նարինեն վերին աստիճանի վրդովվեց ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով:
  • Նարինեն ՝ Հայկին ժամադրավայրում չգտնելով, վերին աստիճանի վրդովվեց:

Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

  • Անձրևի կաթիլները թրջեցին գետինը ՝ քառորդ ժամ չանցած:
  • Անձրևի կաթիլները, քառորդ ժամ չանցած ՝ թրջեցին գետը:

Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

  • Ծանր ուսապարկերը շալակած ՝ ուխտավորները մտան վանքի բակ:
  • Ուխտավորները, ծանր ուսապարկերը շալակած, մտան վանքի բակ:

Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

  • Գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած ՝ մանկամարդ աղջիկը նստել էր մոր առաջ:
  • Մանկամարդ աղջիկը, նստել էր մոր առաջ ՝ գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած:

2․ Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

 Օրիորդի (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ  (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու

3․ Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։

  • – Ես կկատարեմ քո հրամանները և քո կողքին կլինեմ մինչև վերջին շունչը, – ասած սպարապետը թագավորին:

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։

  • – Մի՛ հոգա իմ մասին և զբաղվիր քո գործերով, – պատասխանեց կինը ամուսնուն:

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։

  • – Գտի՛ր Պողոսյանին և ուղարկիր ինձ մոտ, – հեռախոսով պատվիրեց պետը օգնականին:

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։

  • Ես հայտնել էի ղեկավարությանը, որ չեմ կարող գալ, ինձ փոխարինող ուղարկե՛ք:
Առաջադրանքներ

Առաջադրանքներ

Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

1․ Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

  • Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ (նպատակի պարագա)

2․ Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։

  • Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։ (նպատակի պարագա)

3․ Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։

  • Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ ջրի մեջ բացվելուն ու գցվելուն։ (հանգման խնդիր)

4․ Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։

  • Մենք նպատակ ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու: (հանգման խնդիր)

5․ Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

  • Մայրենին կորցնելու դեպքում կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։ (պայմանի պարագա)

6․ Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանխես։

  • Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։ (պայմանի պարագա)

7․ Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։

  • Մեր պահանջները չիրագործվելու դեպքում մենք կկռվենք մինչև վերջին շունչը։ (պայմանի պարագա)

8․ Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։

  • Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր ու խոշոր բանաստեղծ։ (որոշիչ)

9․ Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։

  • Գուցե դեռևս մեզ անտեսանելի խոչընդոտներ կան։ (որոշիչ)

10․ Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։

  • Այո՛, սկսվեց գրեթե ողջ հողագունդն ընդգրկած, մեծ ու ահռելի պատերազմ։ (որոշիչ)
Առաջադրանքների փաթեթ

Առաջադրանքների փաթեթ

1) Լրացրուբաց թողած տառերը

Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։
Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

2) Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Շնորհիվ — կապ, հետադրություն

Անառիկ — ածական, որակական

Երկու — թվական, քանակական

Միմյանցից — փոխադարձ դերանուն, բացառական հոլով

Հարթության — գոյական, սեռական հոլով, եզակի, ա ներքին

Որի — հարաբերական դեըանուն, սեռական հոլով

Վրա — կապ, հետադրություն

Շրջապատված — բայ, հարակատար, կրավորական, ածանցավոր

Լեռների — գոյական, հոգնակի, սեռական հոլով, ան արտաքին

Հինավուրց — ածական, հարաբերական

Ոգուց — գոյական, բացառական հոլով, ու արտաքին

Բխող — բայ, ենթակայական դերբայ, պարզ, չեզոք

Երևում էր — սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք

Ամրոցում — գոյական, ներգոյական, եզակի, ի արտաքին

Միայն — սահմանափակման վերաբերական

3) Տեքստից գտիր կալվածք, անջատել, ձոր, ասպնջական, թագավոևրական, ապարանք, տանիք, շոգ, լոկ բառերի հոմանիշները։

Կալվածք — դաստակերտ

Անջատել — բաժանել

Ձոր — կիրճ

Ասպնջական — հյուընկալ

Թագավորական — արքունական

Ապարանք — դղյակ

Տանիք — ձեղուն

Շոգ — տապ

Լոկ — միայն

4) Հետևելով կետադրությանը՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկիր և տեղադրիր նախադասությունների ներքևում գրված բառերը։

31. Տիկին Վարսենիկը նույնիսկ կերակուր պատրաստելու վերջին րոպեին, երբ կրակը ուժեղանալով և կարող էր փչացնել ամեն ինչ , զբաղվում էր լուրեր փոխանակելով։

32. Այդպիսի անվանի շներ կային Գորիսում, որոնք, որդոց որդի ապրել էին միևնույն տանը, վարժվել էին տերերի բնավորությունը, իսկ իրենցից մի քանիսն այնքան էին երես առել, որ այդպիսի վարքով ու բնավորությամբ նմանվել էին տերերին։

33. Վարժարանի տղաները խմբերով հաճախ գնում էին լողանալու, ու թեև իրենց հետ բերում էին մեծահասակ մեկին, այդ էլ նրանց չէր փրկում կռվելուց, երբ մտնում էին մեծ ճանապարհի տղաների կառուցած ավազանները։

34. Ուսանողները հեռանում էին՝ սպառնալով վրեժ լուծել, երբեմն հեռուներում քար էին շպրտում, իսկ մեծ ճանապարհի տղաները, նրանց քշելով, վերադառնում էին գետափ, որտեղ իրենք թագավոր էին։

35. Գարնանամուտ գետը, ափ դուրս գալով, հեղեղում էր շրջակայքը՝ քարեր գլորելով այնպիսի դղրդոցով, որ թվում էր, թե փլում են լեռները։

36. Կյորեսի լեզուն նման էր մի չքնաղ հին գորգի․ ինչքան հնանում, մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ երբ Մինան այդ հին գորգը տանում էր գետը՝ լվանալու, լաց էր լինում, ու նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն։

37. Եվ խոսքի վերջին միանգամայն անկեղծ ու դողացող ձայնով նա իր միակ եղբորը ասաց, որ պահում է հայ եկեղեցական ծեսը։

38. Հանկարծ սաստիկ ցավից վեր թռա․ ինձ թվաց, թե հալեցրած երկաթ թափեցին գլխիս․ մի ծանր հարված զգացի և ընկա կարպետի վրա։

39. Ա՜խ, եթե իմանային այն ամենը, ինչ որ եկավ իմ գլխին, տեսած լինեին իմ հայրենիքը, նրա մարդկանց, ապա կներեին և՜ իմ տխրությունը, և՜ իմ մեծ կարոտը։

40. Ինձ հենարան էին մորս անթաքույց հիացմունքն ինձանով, հինգ եղբայրների միշտ զարմացած հայացքները, հորս հազիվ զսպած հպարտությունը։

՛ Եղիշե Չարենց 130 ՛ նախագիծ

՛ Եղիշե Չարենց 130 ՛ նախագիծ

Նախագիծը ՝ այստեղ

Ուսումնասիրություններ Չարենցի կյանքից․

Չարենցի կյանքն ու կենսագրությունը

Չարենցի անձնական կյանքը

Չարենցի ստեղծագործությունները

Չարենցը ՝ քաղաքական — հասարակական գործիչ

Եղիշե Չարենցի ստեղծագործությունները․ ընթերցումներ և վերլուծություններ ՝

Ձայնագրություններ ՝

Չարենցը ՝ քաղաքական — հասարակական գործիչ

Չարենցը ՝ քաղաքական — հասարակական գործիչ

Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իսկ Հայաստանում՝ 1920թ.-ին՝ Մայիսյան, 1921թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ: 

1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:

1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում:

1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:

Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է

Read more