Սևանա լիճ

Սևանա լիճ

Սևանա լիճը

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Բնապահպանական խնդիրներ

Սևանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար։ Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի հավասարակշռությունը՝ առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվում է Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը։ Վերջին տասնամյակների ընթացքում Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ վատթարացել է, որի համար հիմք են հանդիսացել հետևյալ պատճառները` 1. ջրի մակարդակի իջեցումը, 2. թունաքիմիկատների և օրգանական նյութերի հոսքը 3. անթրոպոգեն բացասական ազդեցությունը լճի հարուստ կենսաբազմազանության վրա։

Սևանի հիմնախնդիրներն են ՝

  • ձկնորսությունը
  • ջրիմուռները
  • ապօրինի շինությունները
  • կոյուղաջրերը
  • ջրի մակարդակի փոփոխությունները

Ձկնորսությունը ՝

Ձկնորսները անթույլատրելի ձևերով են կատարրում այդ ամենը։ Նախ առաջինը կատարում են ավելի շատ ձկնորսություն, քան կարելի է։ Ամենամեծ օրենքի խախտումը, որ կատարում են, դա ձկների բազմացման շրջանում նրանց որսալն է։ Ոչ մեկ չի հետևում յադ կանոնին, և այդ իսկ պատճառով ձկնատեսակները գնալով վերանում են։ Ձկնորսները Սևանի ձուկը էժան գնում են պահածոյացնում ու արտահանում։ Ձուկը քաղաքում 10 անգամ ավելի թանկ են ծախում քան իրականում իր ինքնարժեքն է։ Սիգը հիմա գողանում, հանում են և դրանք վաճառում 200, 300 դրամով, ինչը թանկարժեք ձուկ է համարվում աշխարհում։ Հայաստանում միշտ ձկան պաշարը եղել է անվերահսկելի։ Սիգի պաշարը 1999 թթ․ -ին եղել է 13000 – 20000 տոննա, 2005-ին 500 տոննա, 2010-ին 50 տոննա, իսկ 2020-ին 700 տոննա։

Կոյուղաջրերը ՝

Սևանի ափամերձ կոյուղաջրերի վերջնակեը Սևանա լիճն է։ Կոյուղարերի առնվազն 75% -ը առանց որևէ մաքրման գետերով թափվում են լիճ։ Հայաստանի կեղտարերի հեռացման համար պատասխանատու է ֆրանսիական կազմակերպություն ” Վեոլիա ” ջուրը։ Սակայն այն նույնիսկ չի դիտարկում ջրի կենսաբնական մաքրման կայանների ներդրման հարցը։ Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագրով չկա մի կետ, որտեղ պարտադրված է տեղադրել կենսաբանական մաքրման կայան։ Եվ մեկ հայտարարի գալ ” Վեոլիա ջրի ” հետ չի ստացվում։

Ջրիմուռները ՝

Սևանա լիճն ունի վերին շերտ, որը գլխավոր դեր ունի։ Երբ չլինի այդ շերտը և ճառագայթները հասնեն լճի հատակ տեղի կունենա ֆոտոսինթեզ, որն էլ կհանգեցնի ջրիմուռների ավելի արագ ծաղկմանը։ Եվ ահա հիմա Սևանի ջրի այդ վերին շերտը չկա և այդ իսկ պատճառով էլ ավելանում են ջրիմուռները։ Ջրիմուռների ավելացմանը նպաստել են նաև մի շարք այլ գործոններ։ Օրինակ ՝ գլոբալ տաքացման բարձր ջերմաստիճանը, տեղումների պակասը, լիճ թափվող կոյուղաջրերը։ Նաև մեծ պատճառ է եղել ջրի մակարդակի իջեցումը։ Հետո արդեն արհեստական բարձրացումը։ Այդ ժամանակ որոշ անտառահատված տարածքներ մնացին ջրի տակ։ Ծաղկման կարևորագույն և բացասական ազդեցություններից մեկը դա ծառերի միջոցով ջուրն անցնոող օրանական նյութերն են, և ջրի տակ գգտնվող հումուսային շերտը։ Օրինակ Վարդենիսի տեղամասը հենց այն տեղամասն է, որտեղ պարզ երևում է, որ որոշ զանգվածային հատվածներ մնացել են ջրի տակ։ Եվ քանի որ այն չի հեռացվել, սկսել է ջրի տակ քայքայվել և վնասներ հասցնել։

Ապօրինի շինություննները ՝

Կառավարության թույլտվությամբ մարդիկ իրենց հյուրանոցները, առանձնատները, զվարճանքի կենտրոնները կառուցում էին Սևանի ափին։ Խնդիրը չբարձրաձայնելու դեպքում առաջանում է ճահճացում, խնդիրը լուծելու դեպքում ջրի մակարդակը բարձրանում է, այդ դեպքում էլ օբյեկտները, հողաշերտերն ու անտառաշերտերը պետք է մաքրեն ու վերացնեն։ Ըստ պետության որոշման, Սևանի մակարդակը պետք է բարձրացվի ՝ հստակ նիշով, և բոլոր այն շինությունները, որոնք կգտնվեն այդ նիից ցածր ՝ համարվում են ապօրինի շինություններ։ Սևանի ափից 7 մետր հեռավորության վրա կա պատ, որից այն կողմ, մաս մաս հողամասը բաժանված է մարդկանց միջև և դա իրենց սեփականությունն է։ Բայց ջրի մակարդակի բարձրացման պատճառեվ որոշ տներ բնացել են ջրի տակ։

Ջրի մակարդակի փոփոխությունները

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` նոյեմբերի 6-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը նվազել է 13 սմ-ով՝ 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

2022 թ.–ի փետրվարից լճի մակարդակը սկսել էր բարձրանալ և ամենաբարձր մակարդակին հասել էր հունիսին՝ 1900.75 մետր։ Փորձագետները բացատրում էին` դրական փոփոխությունը կապված է ջրի բացթողումների բացակայության ու Արփա-Սևան թունելի գործարկման հետ։ Սակայն ոռոգման ջրառի սկսվելուց և եղանակի կտրուկ տաքացումից հետո լճի մակարդակը սկսեց նորից իջնել։ Արդյունքում նոյեմբերին գրանցվել է ամենացածր՝ 1900.37 մետր մակարդակը։

Վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր:

Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933 թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել` հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։

Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017 թ.-ին ու շարունակվում է մինչ այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։

Աղբյուրները ՝

One thought on “Սևանա լիճ

Leave a comment