՛ Ռեկրեացիոն ռեսուրսներ ՛ Բնական և անթրոպոգեն տուրիզմի կենտրոններ

՛ Ռեկրեացիոն ռեսուրսներ ՛ Բնական և անթրոպոգեն տուրիզմի կենտրոններ

Ռեկրեացիոն ռեսուրսները (լատ. recreatio- վերականգնում բառից) մարդկանց արդյունավետ հանգստի կազմակերպման, կենսական ուժերի վերականգնման և զբոսաշրջության հիմքն են: Դրանք բնության այն օբյեկտներն ու երևույթներն են, որոնք կարելի է օգտագործել հանգստի, զբոսաշրջության և բուժման նպատակներով:

Ըստ օգտագործման բնույթի` տարբերում են առողջարարական, զբոսաշրջության, մարզական և մասայական տեղական հանգստի կազմակերպման ռեսուրսներ: Ռեկրեացիոն ռեսուրսները կարող են լինել բնածին (ծովերի, գետերի, լճերի ափեր, հանքային ջրեր, անտառներ, լեռնային շրջաններ) և անթրոպոգեն՝ մարդու կողմից ստեղծված․ (պատմաճարտարապետական հուշարձաններ և տեսարժան այլ վայրեր):

Ընդունված է տարբերել տարածքի ռեկրեացիոն գործունեության չորս հիմնական տիպ:

Ռեկրեացիոն-բուժական տիպ։ Սրա դեպքում օգտագործում են բուժիչ ջրերը, ցեխերը, կլիմայի հարմարավետ պայմանները, արևի և ջրային լոգանքների ընդունում:

Ռեկրեացիոն — առողջարարական տիպ։ Օգտագործում է ծովերի, գետերի, լճերի,  ջրամբարների լողափերը, անտառներն ու զբոսայգիները:

Ռեկրեացիոն-սպորտային տիպ։ Այն ներառում է լեռնադահուկային, առագաստանավային սպորտը, լեռնագնացությունը:

Ռեկրեացիոն-ճանաչողական տիպ։ Սա հիմնված բնական և մշակութային տեսարժան օբյեկտների և լանդշաֆտների վրա: Թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների հաճախում, որսորդություն, հատապտուղների հավաքում:

Պրեզենտացիա ՝

Անթրոպոգեն և բնական ռեկրեացիոն ռեսուրսներ

Leave a comment