‘ Բայի սեռը ‘

‘ Բայի սեռը ‘

Բայի սեռը

Բայերը լինում են կա՜մ ներգործական սեռի, կա՜մ կրավորական, կա՜մ չեզոք։

Ներգործական սեռի բայերը անպայման պահանջում են հայցական հոլովով դրված գոյական (ո՞ւմ; ի՞նչը)։ Օրինակ՝ պատմել հեքիաթը, գրկել քույրիկին, սիրել երկիրը։ Այդ առարկաները նշված գործողությունների կատարման համար անհրաժեշտ են։ Չշփոթել տրական կամ ուղղական հոլովով դրված բառերի հետ։ Օրինակ՝ ասել քույրիկին՝ քույրիկը չի դառնում ասված, բայց գրկել քույրիկին՝ քույրիկը դառնում է գրկված։

Չեզոք սեռի բայերը «պահանջներ» չունեն․ օրինակ՝ աճել, մեծանալ, գնալ, գալ, բարձրանալ եւ այլն։

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որ կատարել է ուրիշ գոյական, բայց իր վրա է կրում ենթական։ Օրինակ՝ Պակերը շարվեցին շինարարների կողմից։ Շարել են շինարարները, բայց ենթական «պատերն» է։ Կրավորական սեռի բայերը, ըստ էության, ներգործականի հակառակն են։ Դրանք կազմվում են հենց ներգործական սեռի բայերից վ կրավորական ածանցով։

ՉՇՓՈԹԵԼ

  1. Կան բայեր, որոնք ունեն վ կրավորական ածանց, բայց կրավորական սեռի չեն, որովհետեւ ուրիշի կատարած գործոզություն չեն ցույց տալիս։ Օրինակ՝ լվացվել, հագնվել, զարդարվել եւ այլն։
  2. Կան բայեր էլ, որոնք առանց վ ածանցի գոյություն չունեն․ օրինակ՝ գժվել, հիասթաովել, սիրահարվել եւ այլն։

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
  2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։
  3. Մուգ գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։
  4. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
  5. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

    Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։ Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պ-նասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պ-րանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։ Որոտ-նդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչ-ն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։ Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցէ վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալուկ մանուկներին որ ներս էին խցկվել և կ-կել դռան մոտ։ Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։

1) Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։

Դիմավորելու– ապակատար դերբայ, -ե խոնարհման բայ, ներգործական սեռ, պարզ բայ

հագնված– հարակատար դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, ածանցավոր բայ

սեթևեթում էին– անկատար դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

ծիծաղում էին– անկատար դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

փայլփլում էին– անկատար դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

լուսավորված էր– հարակատար դերբայ, -ե խոնարհման բայ, կրավորական սեռ, ածանցավոր բայ

շողշողում էին– անկատար դերբայ, -ա խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

պարել– անորոշ դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

ճառագայթում էին– անկատար դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

նայում էի– անկատար դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

չէին տեսել– անորոշ դերբայ, ժխտական, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

չէին ունեցել– անորոշ դերբայ, ժխտական, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, պարզ բայ

հավաքվել էին– անորոշ դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, ածանցավոր բայ

ընդունելու– ապակատար դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, ածանցավոր բայ

քշում էին– անկատար դերբայ, -ե խոնարհման բայ, ներգործական սեռ, պարզ բայ

խցկվել էին– անորոշ դերբայ, -ե խոնարհման բայ, չեզոք սեռ, ածանցավոր բայ

չես կարող–ենթակայական դերբայ, ժխտական, -ա խոնարհման բայ, չեզոք սեռ, ածանցավոր բայ։

2) Մուգ գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։

 Փարիզում– ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում, հատուկ գ․, ոչ անձնանիշ, անհոգնական գ․, ոչ նյութական, անորոշ գ․

ընկերներից– բացառական հոլով, -ի արտաքին հոլովում, հասարակ գ․, անձնանիշ, հոգնակի գ․, նյութական, անորոշ գ․

հասարակությամբ– գործիական հոլով, -ա ներքին հոլովում, հասարակ գ․, ոչ անձնանիշ, անհոգնական գ․, ոչ նյութական, անորոշ գ․

կանայք– ուղղական հոլով, -ոջ արտաքին հոլովում, հասարակ գ․, անձնանիշ, հոգնակի գ․, նյութական

մատանիների– սեռական հոլով, -ի արտաքին հոլովում, հասարակ գ․, ոչ անձնանիշ, հոգնակի թ․, նյութական, անորոշ գ․

ջահերով– գործիական հոլով, -ի արտաքին հոլովում, հասարակ գ․, ոչ անձնանիշ, հոգնակի թ․, նյութական, անորոշ գ․

ծիծաղ– ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, հասարակ գ․, ոչ անձնանիշ, եզակի թ․, ոչ նյութական, անորոշ գ․

տարին– ուղղական հոլով, -ու արտաքին կամ -վա արտաքին հոլովում, հասարակ գ․, ոչ անձնանիշ, եզակի թ․, ոչ նյութական, որոշյալ գ․։

3) Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Շքեղ– որակական ած․

ընդարձակ– որակական ած․

ամենավերջին– որակական ած․, գերադրական աստիճան

բյուրավոր– հարաբերական ած․

հսկա– որակական ած․

զվարթ– որակական ած․

պայծառ– որակական ած․

տխուր– որակական ած․

նույն— հարաբերական ած․

սովալուկ— որակական ած․

զարհուրելի— որակական ած․։

4) Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Երբ– հարաբերական դերանուն

նրանց– անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի թիվ, սեռական հոլով

որոնք– հարաբերական դերանուն

բոլորի– որոշյալ դերանուն, սեռական հոլով

այս– ցուցական դերանուն

որևէ– անորոշ դերանուն

այստեղ– ցուցական դերանուն

որ– հարաբերական դերանուն։

՛ Հեռավար ինքնակրթության առաջադրանքներ. Քիմիա․ ՛

՛ Հեռավար ինքնակրթության առաջադրանքներ. Քիմիա․ ՛

Առաջադրանքներ՝

Բնութագրեք   ՁԵՐ ընտրած  տարրի  ատոմը՝ պատասխանելով   հետևյալ  հարցադրումներին.

ա)  քիմիական  տարրի  նշանը… Mg
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =… 12, 12
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)… պրոտոններ Z-12, էլեկտրոններ e-12, նեյտրոններ N=A-Z=12 դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը…. ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքիn էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը… 2-րդ խումբ, գլխավոր ենթախումբ, 2 էլեկտրոն արտաքին մակարդակում զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների… երկրորդում-8, վերջինում-2 է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների), նաև  քվանտային բջիջներով… 1S2, 2S2, 2P6, 3S2. ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական…  ոչ մետաղական                                                                 թ)  կատարեք  հաշվարկներ, որոշեք՝

  1. տարրի  մեկ  ատոմի  զանգվածը՝ mo (գ)  և (կգ)
  2. բարդ  նյութերի   հարաբերական  մոլեկուլային  զանգվածները`Mr
  3.  տարրերի  զանգվածային   հարաբերությունները  բարդ  նյութերում  և
  4.  զանգվածային  և մոլային բաժինները (%)-ով արտահայտված:

տարրի  մեկ  ատոմի  զանգված` ՝ mo (գ) 

m0(Mg)= Ar(Mg) . զ.ա.մ.

m0(Mg)= 24 . 1,66 . 10-24 գ.

m0(Mg)= 39.8 . 10-24 գ.= 4 . 10-23 գ.

բարդ  նյութերի   հարաբերական  մոլեկուլային  զանգվածները`Mr

Mr(Mg)= Ar(Mg)

Mr(Mg)= 24

Անհատական-հետազոտական  աշխատանք՝<< Ձեր  տարրի  առաջացրած պարզ  և բարդ  նյութերի  կիրառման  բնագավառները>>

որոշել ածխաթթու գազի՝CO2 որակական և քանակական բաղադրությունները։

Որակական բաղադրություն- կազմված է ածխածնից և թթվածնից։

Քանակական բաղադրություն- ատոմների թիվը՝ N(C)=1 ատոմ, N(O)=2 ատոմ։

Ատոմների զանգվածային հարաբերությունը բարդ նյութում։ CO2

m(c); : m(O)= 12 : 32= 3 : 8

Տարրերի զանգվածային բաժինները բարդ նյութում։ CO2

ω(C)= Ar(C0)/Mr(CO2) . 100%

ω(O)= 2 . Ar(O)/Mr(CO2) . 100%

ω(C)= 12/44 . 100%

ω(C)= 27%

ω(O)= 32/44 . 100%

ω(O)= 73%