«Պարտավորություն» հասկացությունը և կողմերը

«Պարտավորություն» հասկացությունը և կողմերը

Քաղաքացիաիրավական պարտավորությունն իրավահարաբերություն է, որի մեկ կողմը (պարտապանը) պարտավոր է մյուս կողմի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է ՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պատատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։

Կախված ծագման հիմքերից ՝ պարտավորությունները լինում են երկու տեսակի ՝  պայմանագրային և արտապայմանագրային։ Կնքված պայմանգիրն իրավական փաստ է, որն առաջացնում է պարտավորություն։ Արտապայմանագրային պարտավորություններն առաջանում են այլ իրավական փաստերից ՝ միակողմանի գործարք, վնաս պատճառելուց, աղետներից և այլն։

Պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը։ Ցանկացած իրավահարաբերության մեջ մասնակցում է երկու կողմ ՝ իրավազոր և պարտավոր։ Պարտավորության մեջ իրավազոր կողմին անվանում են պարտատեր, իսկ նրան պատկանող իրավունքը ՝ պահանջի իրավունք։ Մյուս կողմին անվանում են պարտապան, իսկ նրա կրած պարտականությունը ՝ պարտք։

Leave a comment