Աշխատանքային Էթիկա

Աշխատանքային Էթիկա

Արտաքին տեսք

Տվյալ էթիկայի մեջ մտնում է պատշաճ հագուստ, հարդարանք, հիգիենա և վարքագիծ:

Հաճախում և պատասխանատվություն

Էթիկային համաձայն մարդը պետք է հաճախի իր աշխատանքի կամ ուսման վայր, ժամանակին և հեռանա ժամանակին, նախապես տեղեկացնի բացակայությունների մասին և պարտաճանաչ կատարի իրեն տրված բոլոր հանձնարարությունները։

Վերաբերմունք

Սրա հիման վրա մարդը պետք է անկախ ամեն ինչից դրսևորի դրական և հարգալից վերաբերմունք, ինքնավստահություն ցուցաբերի և աշխատանքին վերաբերվի պրոֆեսիոնալ կերպով։

Բնավորություն

Անձի բնավորությունը աշխատանքի մեջ պիտի տարբերվի իր առօրյա կյանքից։ Աշխատողը պիտի ցուցաբերի հավատարմություն, ազնվություն, հուսալիություն, նախաձեռնություն և ինքնատիրապետում:

Հաղորդակցությունը

Աշխատողի կողմից պետք է ցուցադրվի ճիշտ բանավոր և ոչ առօրյա խոսքային հմտություններ և լսում: Անկախ իրավիճակից պետք է տիրապետի իր խոսքին և կարողանա պրոֆեսիոնալ կերպով հաղորդակցվել և ամենակարևորը կարողանա լսել դիմացինին։

Համագործակցությունը

Պետք է ցուցադրվի առաջնորդության հմտություններ. աշխատողը պիտի կարողանա պատշաճ կերպով վարվի քննադատության, կոնֆլիկտների և սթրեսի հետ. պահպանի պատշաճ հարաբերություններ և հետևի հրամանատարության շղթային:

Թիմային աշխատանք

Ըստ էթիկայի մարդը պետք է հարգի ուրիշների իրավունքները, լինի թիմային աշխատող, օգտակար, ինքնավստահ, ցուցաբերի հաճախորդների սպասարկման ճիշտ վերաբերմունք և ձգտի շարունակական սովորել և աճել: